Հերձադանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակակից հերձադանակներ

Հերձադանակ կամ վիրահատական դանակ (լատին․՝ scalpellum փոքր դանակ)՝ բժշկական գործիք, որն օգտագործում են փափուկ հյուսվածքներ հատելու համար։ Իր կառուցվածքով և նշանակությամբ տարբերում են հերձադանակների բազում տեսակներ[1]։

Լինում են սրածայր հերձադանակներ (խորը, բայց ոչ լայն կտրվածքների համար), կլորավուն հերձադանակներ (երկար ու լայն, բայց ոչ խորը կտրվածքների համար)։ Իրենից ներկայացնում է ոչ մեծ վիրահատական դանակ՝ 12-15 սմ երկարությամբ[2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 20–րդ դար հաճախ նշտար էր օգտագործվում՝ երկսայրի շեղբով վիրաբուժական գործիք, որը օգտագործվում էր թարախապալարներ կամ մաշկի հյուսվածքներ հատելու համար[1]։

Նյութեր և կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերձադանակը կազմված է շեղբից, հատիչ եզրից, շեղբի ծայրից, հանքաբրչից, վզիկից և բռնակից[1][4]։ Հերձադանակները կարող են ունենալ ամբողջական կամ համադրված կառուցվածք[5][5]։ Ամբողջական կառուցվածքում բոլոր մասերն իրենցից ներկայացնում են ամբողջական դետալ, որը պատրաստված է մեկ նյութից[1]։ Համադրված կառուցվածքում առարկան իրենից ներկայացնում է մետաղյա և պլաստմասսե մասնիկների միասնություն, օրինակ միանգամյա օգտագործման հերձադանակ[3]։ Վերջինս ավելի հաճախ է օգտագործվում, դուրս մղելով ամբողջական հերձադանակները[1][2]։

Կախված շեղբի չափսերից տարբերում ենք հերձադանակների հետևյալ տեսակները.

  • միկրովիրահատական հերձադանակ՝ մանրադիտակի տակ վիրաբուժական ճշգրիտ վիրահատություններ իրականացնելու համար
  • «նուրբ հերձադանակ»՝ հյուսվածքների ճշգրիտ հատման համար (ակնաբուժություն, ուրոլոգիա, վիրահատական ատամնաբուժության, դիմածնոտային և էսթետիկ վիրաբուժության մեջ)
  • վիրահատական ստանդարտ հերձադանակ
  • վիրահատական անատոմիական հերձադանակ՝ մարդու անատոմիան ուսումնասիրելու, դատաբժշկության մեջ օգտագործելու համար
  • հատուկ հերձադանակներ ձևավոր հատումներ անելու համար

Հերձադանակներ պատրաստելու համար օգտագործում են բժշկական չժանգոտվող պողպատ[4]։ Միանգամյա օգտագործման հերձադանակներից չի պահանջվում կոռոզիայի մեծ դիմադրություն, այդ իսկ պատճառով դրանք պատրաստում են քրոմային թրծված պողպատից։ Բազմամյա օգտագործման հերձադանակները տարբերվում են կամ քրոմի մեծ բաղադրությամբ (95Х18) կամ ավելի բարդ լիգիումով (Х12МФ): Ակնաբուժական վիրահատությունների համար օգտագործվող հերձադանակների շեղբերը սովորաբար պատրաստվում են կերամիկայից՝ պատված ադամանդյա հաստ շերտով։ Բարձր դիմադրության պատճառով դրանք բազմամյա օգտագործելի են։

Դասակարգում ըստ նշանակության[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սրածայր հերձադանակներ։ Դրանց օգնությամբ արվում են խորը, բայց ոչ մեծ կտրվածքներ։
  • Կլորավուն հերձանականեր։ Դրանց օգնությամբ արվում են երկար և լայն, սակայն ոչ խորը կտրվածներ։
  • Խոռոչավոր հերձադանակներ։ Ունեն երկարավուն և օվալաձև բռնակ, կիսակլորավուն տաշված շեղբ։ Օգտագործվում են վերքի խորքում աշխատելու համար։

Նշանակությունը փոխաբերական իմաստով[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսվածքներ հատելու համար կիրառվող սարքավորումները երբեմն նաև անվանում են «հերձադանակ», օրինակ գերձայնային, ճառագայթային հերձադանակը և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Семенов Г. М. Современные хирургические инструменты. СПб:Питер, 2006. 352 с. (серия краткое руководство). ISBN 5-469-00785-5
  2. 2,0 2,1 Тургунов Е. М., Нурбеков А. А. Хирургические инструменты. Учебное наглядное пособие. Караганда, 2008. 48 с.
  3. 3,0 3,1 ГОСТ 30208-94 (ИСО 7153-1-88)/ГОСТ Р 50328.1-92 (ИСО 7153-1-88) Инструменты хирургические. Металлические материалы. Часть 1. Нержавеющая сталь.
  4. 4,0 4,1 ГОСТ Р 50328.1-92 (ИСО 7153-1-88) Инструменты хирургические. Металлические материалы. Часть 1. Нержавеющая сталь.
  5. 5,0 5,1 Трезубов В. Н., Мишнёв Л. М., Соловьёв М. М., Краснослободцева О. А. Стоматологический кабинет: оборудование, материалы, инструменты. Учебное пособие. Санкт-Петербург:«СпецЛит», 2006. 144 с. ISBN 5-299-00308-0

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]