Կերամիկական դանակ
Կերամիկական դանակ, պատրաստված կարծր կերամիկայից, որպես կանոն, ցիրկոնիումի երկօքսիդի հիմքի վրա, չոր մամլման, ճնշման և երկարատև թրծման ճանապարհով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կերամիկական դանակների արտադրությունը սկսվել է 1985 թվականից Ճապոնիայում Kyocera ընկերության կողմից[1]։
Տեխնոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կերամիկական դանակների արտադրության հումք է հանդիսանում ցիրկոն միներալը, որից պատրաստվում է ցիրկոնիումի երկօքսիդը։ Փոշին մամլվում է կաղապարների մեջ, ինչից հետո կիսահումքը ենթարկվում է երկարատև թրծման 1500 ˚C ջերմաստիճանի տակ (2 օրից ոչ պակաս)։ Կերամիկական դանակների սայրը կարող է լինել սպիտակ կամ սև գույնի։ Սև սայր ունեցող դանակների հումքի մեջ ավելացվում է հատուկ գունանյութ և պատրաստվում են ավելի երկար ժամանակ, այդ պատճառով այդ դանակները ավելի դիմացկուն են և ավելի թանկարժեք[1]։
Հատկանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոոսի սանդղակով կերամիկական դանակի սայրի կարծրությունը տատանվում է 8,2 – 8,5-ի միջև։ Միևնույն ժամանակ կերամիկան բավականին փխրուն է և զգայուն հարվածների և անկումների նկատմամբ։ Կերամիկական դանակով չի կարելի կտրել պինդ, կարծր և շատ խիտ ապրանքներ, ինչպիսիք են սառեցված կիսաֆաբրիկատները, միսը կամ փշերով ձուկը։ Վտանգավոր է այդ դանակների օգտագործումը հաստ կեղև ունեցող մրգերի և բանջարեղենի կտրատման համար (ձմերուկ, սեխ և այլմ)։ Դանակով չի կարելի կատարել հատող հարվածներ, ինչպես նաև կտրել պինդ մակերևույթի վրա։ Սայրը քիմիապես չեզոք է համարվում, կտրելուց հետո այն չի թթվեցնում մթերքները, ինչի շնորհիվ դրանք երկար ժամանակ չեն սևանում[2]։ Ի համեմատ մետաղական դանակների, կերամիկայից պատրաստված սայրը կոռոզիայի չի ենթարկվում և երկար ժամանակ սուր է մնում[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Ստեղծման պատմությունը և տեխնոլոգիան». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 21-ին.
- ↑ http://www.telegraph.co.uk/foodanddrink/9341246/At-the-cutting-edge-ceramic-knives.html
- ↑ «Կերամիկական դանակներ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 21-ին.