Վիտաուտաս Մոնտվիլա
Վիտաուտաս Մոնտվիլա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 4, 1902 |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Վախճանվել է | հուլիսի 19, 1941 (39 տարեկան) |
Վախճանի վայր | Կաունաս, Լիտվա |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Լիտվա |
Վիտաուտաս Միքոլասովիչ Մոնտվիլա (լիտ.՝ Vytautas Montvila, փետրվարի 4, 1902, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - հուլիսի 19, 1941, Կաունաս, Լիտվա), լիտվացի խորհրդային բանաստեղծ։
1906 թվականից ապրել է Լիտվայում։ 1924 թվականին երիտասարդական հակապատերազմական կազմակերպությանը մասնակցելու համար բանտարկվել է։ Ավարտել է Մարիամպոլի ուսուցչական սեմինարիան (1928), սովորել Կաունասի համալսարանում (1928)։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն (1925) արգելվել է գրաքննության կողմից․ 1933 թվականին հրատարակել է «Անօթևան գիշերներ»-ը (համանուն կինոնկար, 1966)։ 1940 թվականից հետո բանաստեղծն ակտիվորեն մասնակցել է Սովետական Լիտվայի հասարակական-քաղաքական կյանքին։ 1940 թվականին լույս է տեսել նրա «Լայնարձակ երկրի վրա» ժողովածուն, 1941 թվականին՝ «Պսակ Սովետական Լիտվային» չափածո շարքը։ Գնդակահարվել է ֆաշիստների կողմից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 18)։ |