Jump to content

Վիտալի Զակրուտկինի կիսանդրի (Սեմիկարակորսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիտալի Զակրուտկինի կիսանդրի (Սեմիկարակորսկ)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքանդակ
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՍեմիկարակորսկ

Վիտալի Զակրուտկինի կիսանդրի (ռուս.՝ Бюст Закруткина), գրող, ԽՍՀՄ պետական մրցանակի (1982), Ստալինյան մրցանակի երրորդ աստիճանի (1951) դափնեկիր Վիտալի Ալեքսանդրովիչ Զակրուտկինի կիսանդրին Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Սեմիկարակորսկ քաղաքում։ Կիսանդրու հեղինակն է Իվան Մասլիչենկոն։

Արտաքին պատկերներ
Վիտալի Զակրուտկինի կիսանդրին

Սեմիկարակորսկ քաղաքում տեղադրված է քաղաքի և շրջանի անվանի մարդկանց մի քանի կիսանդրի՝ գրող Վ. Ա. Զակրուտկինի, գրող Բ. Ն. Կուլիկովի, շինարար Ա. Ա. Արականցևի, ձկնաբուծական տնտեսության ղեկավար Ի. Վ. Աբրամովի։ Այդ կիսանդրիների հեղինակը սեմիկարակորսկցի քանդակագործ, նկարիչ Իվան Իվանովիչ Մասլիչենկոն է։

Քաղաքում Զակրուտկինի պողոտայի և Լենինի փողոցի խաչմերուկում տեղադրված է գրող Վ. Ա. Զակրուտկինի կիսանդրին։

Վիտալի Ալեքսանդրովիչ Զակրուտկինը ծնվել է 1908 թվականի մարտի 14-ին Ղրիմի Թեոդոսիա քաղաքում` ուսուցչի ընտանիքում։ Տասը տարեկանում տղան արդեն յուրացնում էր գյուղացու աշխատանքը։ 1929 թվականին նրա ընտանիքը գնաց բնակվելու հեռավորարևլյան Զավիտայա կայան։

1932 թվականին Վիտալի Զակրուտկինն ավարտել է Բլագովեշչենսկի Մ. Ի. Կալինինի անվան մանկավարժական ինստիտուտը։ 1933 թվականից զբաղվել է գրական գործունեությամբ։ 1936 թվականին ավարտել է Լենինգրադի Ա. Ի. Գերցենի անվան մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրան, պաշտպանել է թեկնածուական թեզ։

Աշխատել է Դոնի Ռոստովի պետական մանկավարժական ինստիտուտի ռուս գրականության ամբիոնի վարիչ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ծառայել է բանակում որպես բանակային և ռազմաճակատային թերթերի թղթակից։ Պատերազմից հետո աշխատել է որպես դոցենտ Ռոստովի Վ. Մ. Մոլոտովի անվան պետական համալսարանում և Ռոստովի պետական մանկավարժական ինստիտուտում։ Գրել է գեղարվեստական ստեղծագործություններ. «Ակադեմիկոս Պլյուշչև», «Աշխարհի ստեղծումը», «Մայր մարդկային» վիպակը, «Անհայտ կորածը» և այլն։

Մահացել է 1984 թվականի հոկտեմբերի 10-ին։ Թաղված է Ռոստովի մարզի Կոչետովսկայա գյուղում։ Գրողի անունով են կոչվում պողոտա Սեմիկարակորսկ քաղաքում, փողոց Կոչետովսկայա գյուղում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրող Վիտալի Ալեքսանդրովիչ Զակրուտկինի կիսանդրին տեղադրված է անհավասար գրքերի տեսքով բետոնե պատվանդանին։ Պատվանդանն իր հերթին կանգնած է երեք աստիճաններից կազմված և անկյուններում սյունիկներով բետոնե բարձրության վրա։ Պատվանդանի ստորին մասում գունավոր ոսկեգույն ներկով ներկված հարթաքանդակ է գրողի ստեղծագործությունների թեմաներով։

Հուշարձանի տարածքը բարեկարգված է։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]