Վիտալի Բարդադիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիտալի Բարդադիմ
Ծնվել էհունիսի 24, 1931(1931-06-24)
ԾննդավայրՊրիմորսկո-Ախտարսկ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 12, 2010(2010-11-12) (79 տարեկանում)
Մահվան վայրԿրասնոդար, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունհայրենագետ և բանաստեղծ

Վիտալի Պետրովիչ Բարդադիմ (ռուս.՝ Вита́лий Петро́вич Бардады́м, հունիսի 24, 1931(1931-06-24), Պրիմորսկո-Ախտարսկ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 12, 2010(2010-11-12), Կրասնոդար, Ռուսաստան)[1], խորհրդային ռուս գավառագետ, գրող, Ռուսաստանի գրողների միության անդամ, ռենտգենտեխնիկ։ Կրասնոդարի պատվավոր քաղաքացի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է տոհմիկ կազակների ընտանիքում։ Մանկությունն անցկացրել է Կրասնոդարում։ 1937 թվականին՝ հոր ձերբակալությունից հետո, ընտանիքն աքսորվել է Պաշկովսկի ստանիցա[2][3] (ներկայում՝ Կրասնոդարի միկրոշրջան)։

1951-1955 թվականներին ծառայել է Սևծովյան և Հյուսիսային նավատորմերում[2]։ Ծառայության ընթացքում ավարտել է երեկոյան դպրոցի 10-րդ դասարանը[3]։

Ավարտել է Լենինգրադի էլեկտրատեխնիկական բժշկական տեխնիկումը, աշխատել է որպես ռենտգենտեխնիկ Կանևսկայայի շրջանային հիվանդանոցում, Կրասնոդարի № 8 հիվանդանոցում, քաղաքային թոքախտավորների դիսպանսերում, երկաթուղային հիվանդանոցի պոլիկլինիկայում[2][3]։

Նպաստել է պատմական օբյեկտների պահպանությանը, հուշատախտակների տեղադրմանը.

  • նրա նախաձեռնությամբ վերականգնվել է եկեղեցին քաղաքային № 1 հիվանդանոցում[2],
  • առաջարկել է վերականգնել Եկատերինա II-ի հուշարձանը,
  • նախաձեռնել է ատաման Յակով Կուխարենկոյի տանը Կուբանի գրական թանգարանի բացումը,
  • նախաձեռնել է մի շարք հուշատախտակների տեղադրումը.
    • գիտնականներ Սեմյոն և Վալենտինա Կիրլիանների,
    • գրաքննադատ Յուրի Սելեզնյովի,
    • գեներալ Միխայիլ Բաբիչի,
    • օդաչու Վյաչեսլավ Տկաչյովի[2]։

Վիտալի Բարդադիմը մահացել է 2010 թվականի նոյեմբերի 12-ին[1]։ Հուղարկավորությունը կատարվել է քաղաքային № 1 հիվանդանոցի եկեղեցում[2]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Բրինկովսկայա ստանիցայի բնակիչ[2], գնդակահարվել է 1937 թվականին[3]։

Կինը՝ Վարվառա Պետրովնա Բարբադիմ, բանաստեղծուհի, բանաստեղծությունների 7 ժողովածուների հեղինակ։ Երեխաներ չեն ունեցել։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցական տարիներին գրել է բիլինա Մոսկվայի մասին։ Բանաստեղծություններ հրատարակել է սկսած 1950-ական թվականներից երկրամասային թերթերում, «Կուբան» ալմանախում, «Գրական Ռուսաստանում»։ 1960-1970 թվականներին եղել է Կրասնոդարի չափիչ գործիքների գործարանի «Приборостроитель» թերթի խմբագրությանը կից գրական միության անդամ։ Նրա բանաստեղծությունների չորս ժողովածուները, որ հրատարակվել են 1988-2006 թվականներին, ընդգրկվել են «Ռուսական քնարերգության անթոլոգիա։ XX դար» («Антологию русского лиризма. XX век») ժողովածուում[2]։

Գավառագիտական աշխատություններ սկսել է հրատարակել «Комсомолец Кубани» թերթում (առաջին ակնարկը՝ «Кубанский Третьяков», 1974)։ 1970-ական թվականներից ուսումնասիրել է փաստաթղթեր Լենինգրադի, Մոսկվայի, Ռիգայի, Դոնի Ռոստովի և այլ քաղաքների արխիվներում։ 1989 թվականից եղել է Կուբանի ճարտարապետների ռազմապատմական ակումբի անդամ[2]։

Հետխորհրդային ժամանակաշրջանում առաջիններից մեկն է անդրադարձել Կուբանի կոզակության ներկայացուցիչների, այդ թվում՝ 1812 թվականի պատերազմի, 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի պատերազմների հերոսների կյանքի ու գործունեության վերականգնմանը («Ратная доблесть кубанцев», 1993; «Атаманы», 2009)[4]։ Գրել է նաև 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի Կուբանի գրողների ու բանաստեղծների (Ն. Կանիվեցկու, Ն. Պիվնեի, Դ. Ավերկիևի, Կ. Օբրազցովի հոր մասին մասին, հրատարակել է նրանց ստեղծագործությունները[2][3]:

  • 1992 թվականին հրատարակության է նախապատրաստել Նիկոլայ Կանիվեցկու «На вершок от счастья» պատմվածքների ժողովածուն (1857-1911) և գրել վերջաբանը[5]։

Հեղինակ է ավելի քան 30 գրքերի[1][3]։

Ընտրյալ աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կրասնոդարի երկրամասի ղեկավարության Կուբանի առաջին լուսավորական Կ. Ռոսինսկու անվան մրցանակ մշակույթի և արվեստի բնագավառում (1995)[3]
  • Կրասնոդարի պատվավոր քաղաքացի (2007)[6]
  • Մեդալներ՝
    • «Ձեռքբերումների համար»[2]
    • Կուբանի զարգացման գործում ունեցած առանձնակի ներդրման համար 2-րդ աստիճանի[2]
  • կոզակության մրցանակներ[2]:
    • Կազակների շքանշան «Հայրենիքի հանդեպ սիրո և հավատարմության համար»
    • Պարգևատրական խաչ «Կուբանի կոզակությանը մատուցած ծառայությունների համար»
  • մեդալ «Ճարտարապետների միությանը նվիրվածության համար» և ՌԴ ճարտարապետների միության պատվավոր անդամ — Եկատերինոդար-Կրասնոդարի ճարտարապետության պատմության պահպանության համար[2]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտալի Բարդադիմի անունով է կոչվել Կրասնոդարի № 1 մանկական գրադարանը (2011)[7]։

Վիտալի Բարդադիմի անունը կրում է փողոց Կրասնոդարում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Известный краевед Виталий Бардадым скончался в Краснодаре»։ Кубань 24։ 2010-11-12։ Վերցված է 2016-08-24 
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 А.Куропатченко
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Кубанский Писатель
  4. Ратушняк В. Н (2015-10-07)։ «Некоторые итоги изучения истории кубанского казачества на этапе его возрождения»։ Кубанское казачье войско։ Վերցված է 2016-08-24 
  5. Куропатченко А (2015-08-08)։ «Николай Канивецкий, казачий Чехов»։ Краснодарские известия։ Վերցված է 2016-08-24 
  6. Решение городской Думы Краснодара от 14.06.2007 № 25, п.24.
  7. «Решение Городской думы Краснодара от 26.05.2011 г. № 13 п. 19»։ 2011-05-26։ Վերցված է 2016-08-24 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]