Վիվիան Ռեդինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիվիան Ռեդինգ
լյուքս.՝ Viviane Reding
Դիմանկար
Ծնվել էապրիլի 27, 1951(1951-04-27)[1][2][3][…] (72 տարեկան)
ԾննդավայրԷշ-սյուր-Ալզետ, Լյուքսեմբուրգ[4]
Քաղաքացիություն Լյուքսեմբուրգ
ԿրթությունՓարիզի համալսարան և LHCE?
ԵրկերՄոռացվելու իրավունք[5]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, լրագրող և միջազգային ֆորումի մասնակից
Զբաղեցրած պաշտոններԱրդարադատության, հիմնարար իրավունքների և քաղաքացիության հարցերով եվրոպական հանձնակատար, Կրթության, մշակույթի, մուլտիլինգուիզմի և երիտասարդության հարցերով եվրոպական հանձնակատար, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Լյուքսեմբուրգի քաղաքային խորհրդի անդամ, խորհրդի անդամ, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր և Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի անդամ
ԿուսակցությունՔրիստոնեա-սոցիալական ժողովրդական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
 Viviane Reding Վիքիպահեստում

Վիվիան Ռեդինգ (լյուքս.՝ Viviane Reding, ապրիլի 27, 1951(1951-04-27)[1][2][3][…], Էշ-սյուր-Ալզետ, Լյուքսեմբուրգ[4]), լյուքսեմբուրգցի քաղաքական գործիչ, Եվրոպական միության արդարադատության, հիմնարար իրավունքների և քաղաքացիության հանձնակատար։ Նախկինում եղել է տեղեկատվական հասարակության և ԶԼՄ-ների հարցերով հանձնակատար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիվիան Ռեդինգը ծնվել է 1951 թվականին Էշ-սյուր-Ալզետ քաղաքում։ Սորբոննան ավարտելուց հետո «Luxemburger Wort»-ում աշխատել է լրագրող։ Քաղաքական գործունեությունը սկսել է 1979 թվականին, երբ ընդգրկվել է Լյուքսեմբուրգի խորհրդարանում։ 1989 թվականից եղել է Եվրոպական խորհրդարանի անդամ, 1995-1999 թվականներին Լյուքսեմբուրգի Քրիստոնեա-սոցիալական ժողովրդական կուսակցությունում զբաղեցրել է նախագահի տեղակալի պաշտոնը։ 1999 թվականին նշանակվել է Կրթության, մշակույթի, երիտասարդության[8], ԶԼՄ-ների և սպորտի հարցերով եվրոպական հանձնակատարի պաշտոնում, իսկ 2004 թվականից նրա պատասխանատվության մեջ են մտել տեղեկատվական հասարակության և ԶԼՄ-ների հարցերը։ Այդ պաշտոնում Վիվիանը դարձել է ռոումինգի, իսկ հետագայում նաև SMS-հաղորդագրությունների գների[9] նվազեցման նախաձեռնողը Եվրոպական Միության երկրներում[10]։ Հանդես է եկել թվային ձևով տարածվող ստեղծագործությունների նկատմամբ հեղինակային իրավունքների պաշտպանության կանոնների վերանայման օգտին[11]։

Ամուսնացած է, ունի 3 երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FemBio database (գերմ.)
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 The International Who's Who of Women 2006Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
  5. https://web.archive.org/web/20171207161641/http://ec.europa.eu/justice/newsroom/data-protection/news/140602_en.htm
  6. http://dogc.gencat.cat/ca/pdogc_canals_interns/pdogc_resultats_fitxa/?action=fitxa&documentId=55891
  7. https://regiowiki.at/wiki/Preis_f%C3%BCr_Europ%C3%A4ische_Regionale_Integration
  8. «European Horizons – A Transatlantic Think-Tank» (անգլերեն)։ europeanhorizons.org։ Վերցված է 2018-02-02 
  9. Matt Asay. Is Internet access a 'fundamental right'?, CNET
  10. «Вектор. Одолжите нам Рединг»։ Ведомости։ 2008-09-25։ Վերցված է 2009-09-07 
  11. «Вивиан Рединг: законодательство о цифровом контенте нуждается в пересмотре»։ Computerworld Online։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-31-ին։ Վերցված է 2009-09-07 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]