Վիսենս Պիերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիսենս Պիերա
Vicente Piera y Emilio Walter (Barcelona FC) - El Gráfico 475.jpg
Ծնվել է հունիսի 11, 1903({{padleft:1903|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:11|2|0}})
Ծննդավայր Բարսելոնա, Իսպանիա
Մահացել է հունիսի 13, 1960({{padleft:1960|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:13|2|0}}) (57 տարեկանում)
Մահվան վայր Բարսելոնա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտություն ֆուտբոլիստ

Վիսենս Պիերան (հայտնի է Կախարդ մականունով, 1903-1960) , իսպանացի ֆուտբոլիստ։

Ծնվել է Բարսելոնայի Սանտոս թաղամասում։ Իսպանական ֆուտբոլի պատմության մեջ աջ կիսադաշտի ամենալավ խաղացողն էր։

Որպես հատուկ ընդունակությունների տեր ֆուտբոլիստ՝ նա հայտնի էր իր տեխնիկայով, էլեգանտ կեցվածքով, արագությամբ, և ճշգրիտ հարվածներով, որոնք գոլերի երաշխիք էին։ Նա 20-ականների մեծն Բարսայի հենասյուներից մեկն էր։ Նա իր դեբյուտն արեց 1921 թվականի հունվարին՝ խաղալով երիտասարդ թիմի հետ և Խուան Գամպերին համոզելով, որ ընդունակ է խաղալ։

Հենց այդ նույն օրը կեսօրին նա առաջին անգամ խաղաց իր թիմի հետ՝ փոխարինելով վնասված Ալկանտարային, Արենաս դե Գետիքսոյի դեմ և խփեց գոլերից երկուսը՝ Բարսելոնային բերելով 3-1 հաշվով հաղթանակ։ Այդ օրվանից Պիերան խաղաց Բարսայի բոլոր խաղերում, մինչև ֆուտբոլից հեռանալը։