Վիչեգդա
Արտաքին տեսք
Վիչեգդա (ռուս.՝ Вычегда), գետ Ռուսաստանում (Կոմի Հանրապետություն և Արխանգելսկի մարզ)։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիչեգդա գետը սկիզբ է առնում Տիմանի բլրաշարից և թափվում է Հյուսիսային Դվինա։ Գետը պատկանում է Սպիտակ ծովի ավազանին։ Գետի ափին են գտնվում Սիկտիվկար, Կորյաժմա, Կոտլաս, Սոլվիչեգոդսկ քաղաքները, Սեդկիրկեշչ, Կրասնոզատոնսկի գյուղերը, Վիչեգոդսկի և Ժեշարտ քաղաքատիպ ավանները։
Հիդրոգրաֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիչեգդա գետի երկարությունը կազմում է 1130 կիլոմետր, ավազանի մակերեսը՝ 121000 կմ² է։ Գետի ջրի ծախսը միջինում կազմում է 1160 մ³։
Վտակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիչեգդա գետի վտակներն են աջից՝ Վոլ, Վիշերա, Վիմ, Յոլվա, Յարենգա, ձախից՝ Հարավային Միլվա, Նեմ, Հյուսիսային Կելտմա, Լոկչիմ, Սիսոլա, Վիլեդ գետերը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիչեգդա» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 460)։ |