Վիշիի պաստեղներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիշիի պաստեղներ
Վիշիի պաստեղների տուփ՝ թողարկված Moinet Vichy-Santé’s ապրանքանիշով

Վիշիի պաստեղներ, ութանկյան ձև ունեցող սպիտակ կոնֆետներ։ Ի շնորհիվ համային հավելումների՝ նրանք ունեն անանուխի, կիտրոն, նարնջի համ։ Մեկ պաստեղը կշռում է 2,5 գրամ։ Արտադրվում են նաև աղի մեծ քանակությամբ պաստեղներ, որոնք տարածվում են դեղատնային ցանցի միջոցով։ Ավանդաբար այդ պաստեղները արտադրվում են ֆրանսիական Վիշի քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիշիի պաստեղները հայտնագործել է քիմիկոս Ժան–Պիեր–Ժովես Դարսենը Փարիզյան բժշկական ականեմիայի անդամ, որը հայտնագործել է Վիշիսի աղբյուրի ջրերից ակտիվ նյութերի ստացման միջոցը։ Առաջին անգամ պաստեղներ պատրաստել է Վիշիի մի դեղագետ՝ Բարտին 1825 թվականին։ Նա նաև զբաղվում էր մարսողությանը նպաստող դեղի փնտրմամբ։ Գրանցման համար հայտ է ներկայացվել Վիշիի պաստեղներ ապրանքանիշին, Բրոշոն եղբայրների կողմից 1833 թվականին։ Որոնք ծառայել են ղեկավար ընկերության ջերմային աղբյուրներով գործող Compagnie fermière de l'établissement thermal de Vichy:

Սկզբում Վիշիի պաստեղները արտադրվում էին հիդրոկարբոնատի (կերակրի սոդա) ավելացումով,քանի որ ուներ դրական ազդեցություն մարսողական համակարգի վրա[1]։ Վիշիի տարաղքում գտնվող նախկին վանքի ցելեստինների կարգը օգտագործվում է արտադրության համար։

Պաստեղները դուրեն եկել Նապալեոն III–ի կնոջը, Եվգենի կայսրուհուն և շուտով դրանց տարբերակիչ հատկանիշները ապահովված են կայսերական հրամանագրով։ Դրանից հետո պաստեղների հայտնիությունը աճել է որպես թարմացնող և օգտակար միջոց, խթանելով մարսողությոունը։

Սկսած 1875 թվականից հիդրոկարբոնատը փոխարինվեց աղերով, որպեսզի դուրս եկող հանքային ջուրը հասնի հավասարակշռության համակցությունը բնական հանքային նյութերին։ Շնորհիվ անանուխի համի խտության, պաստեղների հայտնիությունը վերջին տարիներին մնում էր նույնը և նրանք արտադրվում էին Վիշիի մեծ ծավալով[2]։ Պաստեղներիը պարունակում են աղի հանքային ջուր Վիշիից։

Այս ժամանակաշրջանում «Վիշիի պաստեղներ» ապրանքանիշի պաստեղները արտադրվում են միայն Վիշի քաղաքում։

Ապրանքանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վիշիի պաղեստներ» ապրանքանիշը ներկայացնում է Kraft Foods ֆրանսիական սեփական առանձին ընկաերության, սկսած 2010 թվականի հունվարից[3], երբ տեղի ունեցավ նախկին ապրանքանիշի սեփականատիրոջ կլանումը բրիտանական ընկերության Cadbury–ում։

Մշակույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պյոտր Իլիչ Չայկովսկին գրպանում շարունակ կրում էր պաստեղներ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Léon Allemand Lavigerie Guide médical aux eaux minérales de Vichy. — Париж: L. Hachette & Cie, 1868. — С. 380. — 400 с.
  2. И. Е. Андреевскій Энциклопедический словарь. — Терра, 1991. — Т. 12.
  3. Татьяна Романова, Юлия Шмидт, Иван Васильев. Cadbury проглочена // Ведомости, 20.01.2010, 8 (2526)
  4. Воспоминания о П. И. Чайковском. Музыка, 1980. С. 399.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]