Վինսենթ Թոմասի կամուրջ
Վինսենթ Թոմասի կամուրջ Vincent Thomas Bridge | |
---|---|
Անունով | Vincent Thomas? |
Երկիր | ԱՄՆ |
Տեղանք | Լոս-Անջելես |
Տեսակ | կախովի կամուրջ |
Հատում է | Port of Los Angeles? |
Երկարություն | 457 |
Լայնություն | 16 |
Բացման տարեթիվ | նոյեմբերի 15, 1963 |
Վինսենթ Թոմասի կամուրջ (անգլ.՝ Vincent Thomas Bridge), ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս-Անջելես քաղաքի նավահանգստի վրա կախված կամուրջը, Լոս-Անջելեսի Սան-Պեդրո նավահանգստային շրջանը Տերմինալ կղզուն միացնող։ Շահագործման է հանձնվել 1963 թվականի նոյեմբերի 15-ին։ Ամենաերկար թռիչքի երկարությունը 460 մետր է։ Կամուրջը անվանել են ի պատիվ Սան-Պեդրո քաղաքի օրենսդիր մարմնի անդամ Վինսենթ Թոմասի։ Այն 47-րդ կալիֆորնիական մայրուղու մասն է կազմում (California State Route 47) : Դա Կալիֆորնիայի կախովի կամուրջներից երկարությամբ երրորդն է, աշխարհի բոլոր կամուրջներից թռիչքի երկարությամբ 76-րդն է[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամրջի կառուցման պատճառը նավահանգստի երթևեկության աճն էր, որը գտնվում էր մոտակայքում։ Դրանից առաջ տեղափոխումը կատարվում էր լաստանավերով, որոնք միացնում էին Սան Պեդրոյի տարածքը և Տերմինալի կղզին։ Կամրջի նախաձեռնողը Վինսենթ Թոմասն էր, ով ներկայացնում էր Սան Պեդրոն։
Կամուրջի կառուցման ժամանակ և բացումից հետո առաջին տարիներին որպես անհեռանկար և չօգտագործվող նրան անվանեցին «ոչ մի տեղ տանող կամուրջ»։ Բայց արդեն սկսած 1970-ականներից Լոս-Անջելես և Լոնգ-Բիչ նավահանգիստներից մոտ լինելու պատճառով մեծացավ կամուրջի նշանակությունը, որոնք դարձել են ԱՄՆ-ի արևմտյան ափամերձ շրջանների գլխավոր նավահանգիստները։
2012 թվականի օգոստոսի 19-ին 68-ամյա կինոռեժիսոր Թոնի Սքոթը, իր մեքենայում թողնելով ինքնասպանության գրություն, որի բովանդակությունը չի բացահայտվում, տեղական ժամանակով ինքնասպան է եղել կեսօրին՝ նետվելով Վենսենթ Թոմաս կամրջից։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Վինսենթ Թոմասի կամուրջ
-
Վինսենթ Թոմասի կամուրջ
-
Վինսենթ Թոմասի կամուրջ և Լոս-Անջելեսի նավահանգիստ
-
Վինսենթ Թոմասի կամուրջի երեկոյան
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Vincent Thomas Bridge at Structurae(անգլ.)