Վինոգրադովի ավազամուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վինոգրադովի ավազամուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կրծողներ
Ընտանիք Ավազամկներ
Ենթացեղ Pallasiomys
Տեսակ Վինոգրադովի ավազամուկ
Լատիներեն անվանում
Meriones vinogradovi
Heptner, 1931
Հատուկ պահպանություն

Վինոգրադովի ավազամուկ (լատին․՝ Meriones vinogradovi), ավազամկների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Տարածված է ՀՀ Արագածոտնի, Վայոց ձորի մարզերում։ Հանդիպում է օշինդրային կիսաանապատային տեղանքներում։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը մինչև 17, 1 սմ է, պոչինը՝ 15, 3 սմ։ Հետին թաթի ստորին մակերեսի մազերը դեղնադարչնավուն են, պոչի ծայրի վրձնաձև մազափունջը՝ սև։ Բնակվում է գետնափոր բարդ կառուցվածք ունեցող բներում։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է բույսերով և սերմերով։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմանում է տարին 2-3 անգամ, ունենում մինչև 9 ձագ։

Ժանտախտի հարուցչի հիմնական կրողն է։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինոգրադովի ավազամուկ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։