Jump to content

Լյուդմիլա Վինոգրադովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուդմիլա Վինոգրադովա
ռուս.՝ Виноградова, Людмила Николаевна
Ծնվել էդեկտեմբերի 11, 1936(1936-12-11) (87 տարեկան) կամ 1936[1]
ԾննդավայրՆովոգրադ-Վոլինսկի, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՈւժգորոդի ազգային համալսարան (1961) և ՌԳԱ սլավոնագիտական ինստիտուտ (1973)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (2001)
Մասնագիտությունգիտաշխատող, բանահավաք և ազգագրագետ
ԱշխատավայրՌԳԱ սլավոնագիտական ինստիտուտ

Լյուդմիլա Նիկոլաևնա Վինոգրադովա (դեկտեմբերի 11, 1936(1936-12-11) կամ 1936[1], Նովոգրադ-Վոլինսկի, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս ժողովրդական բանահյուս, ազգագրագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, 1967 թվականից ՌԳԱ սլավոնագիտության ինստիտուտի լեզվամշակութաբանության և բանահյուսության ամբիոնի անդամ (կրտսեր գիտաշխատող, ապա ավագ գիտաշխատող, այժմ առաջատար գիտաշխատող)[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 11-ին Ուկրաինական ԽՍՀ Ժիտոմիրի մարզի Նովոգրադ-Վոլինսկի քաղաքում[2]։ Միջնակարգ դպրոցը ավարտել է Անդրկարպատյան մարզի Մուկաչևո քաղաքում[3]։

1961 թվականին ավարտել է Ուժգորոդի համալսարանի բանասիրական ֆակուլտետը[2][4]։ 1963 թվականից սովորել է Սլավոնագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1973 թվականին սլավոնագիտության ինստիտուտում պաշտպանել է իր «Լեհական ժողովրդական ցեղեր, պատմական և համեմատական վերլուծություն» թեկնածուական դիսերտացիան, իսկ 2001 թվականին պաշտպանել է «Սլավոնական ժողովրդական դիվաբանություն, համեմատական ուսումնասիրության հիմնախնդիրներ» դոկտորական դիսերտացիան[2]։

Հետազոտությունների հիմնական ուղղություններն են` սլավոնական ծեսերի, հավատալիքների, բանահյուսական տեքստերի համեմատական ուսումնասիրությունը, բանահյուսության և ազգագրության փոխադարձ կապերը, ժողովրդական մշակույթի բովանդակային միասնականության բացահայտումը իր բոլոր ձևերում, ժանրերում, կոդերում, սլավոնական մշակութային ավանդույթների պատմական ընդհանրության խնդիրները։ Այս հարցերի շուրջ երկու մենագրությունների և 300-ից ավելի հոդվածների հեղինակ է, այդ թվում՝ «Սլավոնական դիցաբանություն» հանրագիտարանային բառարանի (1995, վերահրատարակվել է 2002 թվականին) և «Սլավոնական հնություններ՝ էթնոլեզվաբանական բառարան» հինգհատորյակի հրատարակության (1995-2012)[2][5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #104532695X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Виноградова Людмила Николаевна. Биография и избранные труды на сайте Института славяноведения РАН
  3. Предисловие / С. М. Толстая // Славянский и балканский фольклор: Виноградье. К юбилею Людмилы Николаевны Виноградовой / Отв. ред. А. В. Гура. — М.: Индрик, 2011. — С. 8. — 376 с. — ISBN 978-5-91674-165-0
  4. Предисловие / С. М. Толстая // Славянский и балканский фольклор: Виноградье. К юбилею Людмилы Николаевны Виноградовой / Отв. ред. А. В. Гура. — М., 2011. — С. 8. — 376 с. — ISBN 978-5-91674-165-0
  5. К юбилею Людмилы Николаевны Виноградовой // |Славяноведение. — 2006. — № 6. — С. 118—119.

Մենագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]