Վինթերլյուդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վինթերլյուդիա
Տեսակփառատոն
ԵրկիրFlag of Canada (Pantone).svg Կանադա
Առաջինը1979
canada.ca/en/canadian-heritage/campaigns/winterlude.html
Կոորդինատներ: 45°25′12.000000100006″ հս․ լ. 75°41′24.000000099992″ ամ. ե. / 45.42000000002777682° հս․. լ. 75.69000000002777995° ավ. ե. / 45.42000000002777682; 75.69000000002777995
Winterlude Վիքիպահեստում

Վինթերլյուդիա (անգլ.՝ Winterlude, ֆր.՝ Bal de neige), ամենամյա ձմեռային փառատոն, որն անցկացվում է Կանադայի մայրաքաղաք Օտտավայում (Օնտարիա նահանգ) և Գատինո քաղաքում (Քվեբեկ գավառ):

Վինթերլյուդիան անցկացվում է 1979 թվականից ցայսօր Կանադայի մայրաքաղաքային ծառայությունների կողմից: Այն Օտտավայի գլխավոր տեսարժան վայրերից է, որն ամեն տարի գրավում է հարյուր հազարավոր զբոսաշրջիկների ուշադրությունը։

Արարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառցե քանդակներ
Վինթերլյուդիա փառատոնի թմբկահարներ

Վինթերլյուդիան հսկայական բազմակողմանի միջոցառում է, որը ներառում է չմշկասահք, շոու սառույցի վրա, ձյունե և սառցե քանդակների մրցույթներ տարբեր մարզերից եկած մասնակիցների միջև, համերգներ, սառցե տներ և այլն:

Վինթերլյուդիան հատկապես հայտնի է հսկայական սառցադաշտով (Երկարությունը 7 կմ), որը գտնվում է Ռիդո ջրանցքի վրա։ Այն մաքրվում է և հարմարեցվում չմշկասահքի և երաժշտական համերգների համար: Երկար տարիներ Ռիդո ջրանցքի սահադաշտը համարվում էր աշխարհում ամենաերկարը և միայն վերջերս զիջել է այդ տիտղոսը Վինիպեգի Ֆորքս շրջանին։

Վինթերլյուդիայի անցկացման հիմնական վայրերից են՝

  • Գատինոյում Ժակ Կարտիեի զբոսայգին, որը փոխակերպվում է ձմեռային զբոսայգու, սահարաններով և այլ հարմաություններով, որտեղ իրականացվում են արարողություններ երեխաների համար և սառցե քանդակների ցուցադրություն
  • Կոնֆեդերացիայի այգին, որտեղ տեղի են ունենում սառցե քանդակների մրցույթներ և համերգներ։
  • Դոու լիճը, որն իրենից ներկայացնում է մեծ սահադաշտ

Փառատոնի այլ իրադարձություններից են Օտտավայի թանգարանների հատուկ ցուցահանդեսները, Բայուորդ շուկայում տեղի ունեցած իրադարձությունները, լեռնադահուկային մրցաշարերը Գատինո այգիում:

Տևողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինթերլյուդիան սովորաբար անցկացվում է փետրվարի առաջին հանգստյան օրերին: Որոշ փոքր միջոցառումներ անցկացվում են երկուշաբթիից հինգշաբթի, առաջին և երկրորդ շաբաթվա ընթացքում: Այս ընթացքում սահադաշտը համեմատաբար ավելի ազատ է, հանգստյան օրերին այստեղ լինում են մոտ հարյուր հազար այցելու: Սահադաշտի հարակից հանդերձարանները և խորտկարանները բաց են ողջ շաբաթվա ընթացքում։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտտավայում եղանակը շատ դժվար է կանխագուշակել, և հաճախ տաք եղանակը ձախողում է Վինթերլյուդիայի ընթացքը: Սահադաշտի նորմալ շահագործման համար պահանջվում է մինուս 10° C-ից ոչ բարձր ջերմաստիճան: Ջրանցքի վրա սահադաշտը ավելի երկար է գործում, քան Վինթերլյուդիա փառատոնը` մեկ կամ երկու և ավելի ամիսներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]