Վիների գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիների գրադարան
Wiener Library 02.JPG
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[1]
Տեսակգիտական գրադարան և special archive?
Հիմնվել է1933
ՏեղադրությունՎեստմինստեր և Քամդեն
Հասցե29 Russell Square, London WC1B 5DP[1]
Անվանված էAlfred Wiener?
Այլ տվյալներ
Կայքwienerlibrary.co.uk և wienerlibrary.co.uk/home(անգլ.)

Վիների գրադարան, Հոլոքոստի մասին տվյալների հավաքագրմամբ զբաղվող ամենամեծ արխիվը, ինչպես նաև Հոլոքոստը, դրա պատճառներն ու հետևանքները ուսումնասիրող ամենահին հաստատությունը աշխարհում։ Հիմնադրվել է 1933 թվականին որպես տեղեկատվական բյուրո, որը տեղեկացնում էր հրեական համայնքներին և կառավարություններին նացիստների կողմից հրեաների հետապնդման մասին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո վերաձևավորվել է որպես գիտահետազոտական ինստիտուտ։ Այժմ գտնվում է Լոնդոնում՝ Ռասելլ սքվերում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրեական հավատք ունեցող գերմանիական քաղաքացիների կենտրոնական միությունում աշխատող գերմանացի հրեա Ալֆրեդ Վիները երկար տարիներ է ծախսել հակասեմականության աճի մասին տվյալներ հավաքագրելու վրա։ Նրա արխիվը ներառում էր նկարներ, նամակներ, լրագրեր և այլ տվյալներ, այդ թվում՝ դասագրքեր, մանկական խաղեր[3] նացիստական պրոպագանդայի և ռասիստական ուսմունքների մասին գրառումներ[4]։

1933 թվականին Վիները փախչում է Գերմանիայից Ամստերդամ, որտեղ նա հրեական ինֆորմացիոն բյուրոյի նախագահն էր և ղեկավարում էր այն։ 1938 թվականի նոյեմբերին՝ Բյուրեղապակյա գիշերից հետո, Վիները իր արխիվի հետ միասին տեղափախվում է Մեծ Բրիտանիա[5]։ Հավաքածուն բացվել է նացիստների՝ Լեհաստան ներխուժման օրը՝ 1939 թվականի սեպտեմբերի մեկին[4]։ Լոնդոնում Կենտրոնական տեղեկատվական բյուրոն գործում էր որպես մասնավոր հակահետախուզություն[4]։ Վիները Մեծ Բրիտանիային տեղեկացնում էր Գերմանիայում տեղի ունեցող դեպքերի մասին և դրա դիմաց բրիտանական կառավարությունից ստանում էր գումար[4]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո գրադարանը օգտագործում էր իր ընդարձակ հավաքածուները, որպեսզի ՄԱԿ-ի համար ապահովի նյութեր ռազմական հանցագործությունների հանձնաժողովի և ռազմական հանցագործների պատասխանատվության ենթարկելու համար։

1946 թվականի նոյեմբերից մինչև 1983 թվականը գրադարանը ամիսը երկու անգամ հրատարակել է տեղեկագիր։ 1950-1960-ական թվականների կարևոր խնդիրներից մեկն էր ականատեսների վկայությունների հավաքագրումը, ռեսուրս, որը դառնալու էր գրադարանի հավաքածուի կարևոր մասը։ Հաշվառման գրառումները սիստեմատիկորեն հավաքագրվել են ինտերվյուերների թիմի կողմից։

1974 թվականի ճգնաժամի ժամանակ որոշում է կայացվում հավաքածուի մի մասը փոխադրել Թել Ավիվ։ Փոխադրման նախապատրաստվելու ընթացքում հավաքածուի մեծ մասը պատճենվել է միկրոֆիլմերի վրա։ 1980 թվականին, երբ արխիվի փոխադրումն արդեն սկսված էր, տեղափոխվելու պլանը փոխվում է։ Արդյունքում գրադարանի գրքային ֆոնդը տեղափոխվում է Թել Ավիվի համալսարան, իսկ Լոնդոնյան գրադարանը պահպանում է միկրոֆիլմերը։

Այսօր Վիների գրադարանը՝ անգլիական օրենքի համաձայն գրանցված է որպես բարեգործական կազմակերպություն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.archivesportaleurope.net/directory/-/dir/ai/code/GB-1556
  2. Cacciottolo Mario (դեկտեմբերի 1, 2011)։ «Wiener Library relocates Nazi archive to new premises»։ BBC։ Վերցված է ապրիլի 21, 2016 
  3. «Propaganda and Children During the Hitler Years»։ www.jewishvirtuallibrary.org 
  4. 4,0 4,1 4,2 4,3 Guttenplan D. D. (փետրվարի 26, 2012)։ «World's Oldest Holocaust Museum, in London, Gets New Life»։ The New York Times։ Վերցված է հունվարի 6, 2017 
  5. «Alfred Wiener, Kept Nazi Data»։ The New York Times։ փետրվարի 6, 1964։ Վերցված է հունվարի 6, 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]