Վիկտոր Վարունց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Վարունց
Հիմնական տվյալներ
Ծնվել էօգոստոսի 26, 1945(1945-08-26)
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 6, 2003(2003-09-06) (58 տարեկան)
Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Մասնագիտությունմանկավարժ և երաժշտագետ
ԱշխատավայրՄոսկվայի կոնսերվատորիա
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա

Վիկտոր Փայլակի Վարունց (օգոստոսի 26, 1945(1945-08-26), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 6, 2003(2003-09-06), Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), հայազգի խորհրդային կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտագետ-պատմաբան[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Վարունցը ծնվել է 1945 թվականի օգոստոսի 26-ին՝ Թբիլիսիում[2]։ 1995 թվականին ստացել է արվեստագետի, իսկ 1996 թվականին՝ պրոֆեսորի որակավորում։ 1996 թվականին ավարտել է Թբիլիսի 2-րդ երաժշտական ուսումնարանի դաշնամուրի, իսկ 1972 թվականին՝ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության բաժինները։ 1992-1993 թվականներին փորձաշրջան է անցել Բազելում, 1997 թվականին Փարիզում, իսկ 1998 թվականին՝ Լոնդոնում։ 1976 թվականից դասավանդել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում, իսկ որպես ասպիրանտուրայի վարիչ՝ 1979-1997 թվականներին[3]։

Մահացել է 2003 թվականի հունիսի 9-ին՝ Վաշիգտոնում, թաղված է Թբիլիսիում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Correspondence between Igor Stravinsky and Charles Ferdinand Ramuz
  2. «Варунц Виктор Павлович». ANO «KOMPOZITOR Publishing House» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 31-ին.
  3. Հայ երաժշտության հանրագիտարան. Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,. 2019. էջ 645. {{cite book}}: Text "Գիտահրատարակչական խորհուրդ՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ" ignored (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  4. «Виктор Варунц». Discogs (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։