Վիկտոր Ռանխել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Ռանխել
Ծնվել է մարտի 11, 1957({{padleft:1957|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:11|2|0}}) (59 տարեկան)
Ծննդավայր Մեխիկո
Քաղաքացիություն Flag of Mexico.svg Մեքսիկա
Մասնագիտություն ֆուտբոլիստ

Վիկտոր Ռանխել Այալա (իսպ.՝ Víctor Rangel Ayala, մարտի 11, 1957, Մեխիկո, Մեքսիկա), մեքսիկացի 1970-ականների ֆուտբոլիստ, ներկայումս «Ատլետիկո Մեքսիկենսե» թիմի գլխավոր մարզիչը։

Հանդես է եկել մեքսիկական «Գվադալահարա», «Լեոն», «Ատլետիկո Պոտոսինո» և «Անխելես դե Պուեբլա» ակումբների կազմում։ ,

Մեքսիկայի հավաքականի կազմում մասնակցել է Մոնրեալում կայացած 1976 թ. ամառային օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարին՝ խփելով 3 գոլ, հայրենիքում կայացած 1977 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնությանը՝ խփելով 5 գոլ և դառնալով ռմբարկու, Արգենտինայում կայացած 1978 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությանը՝ խփելով 1 գոլ։

Պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուց հետո աշխատել է որպես մարզիչ։ 2007 թ. դեկտեմբերին լքել է «Տիխուանա» ակումբի մարզչի պաշտոնը։ [1] Այժմ մարզում է «Ատլետիկո Մեքսիկենսե» թիմը։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Sale Víctor Rangel de Xoloitzcuintles» [Víctor Rangel out of Xoloitzcuintles]։ El Sol de Tijuana։ դեկտեմբերի 5, 2007  (իսպ.)։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]