Վիկտոր Չեբոտնիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիկտոր Չեբոտնիկով
Վիկտոր Չեբոտնիկով.jpg
Ծնվել էմարտի 17, 1935(1935-03-17)
ԾննդավայրՄարիուպոլ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմայիսի 20, 2014(2014-05-20) (79 տարեկանում)
Վախճանի վայրՆովոչերկասկ, Ռոստովի մարզ, Ռուսաստան
Մասնագիտությունբանաստեղծ, արձակագիր, լրագրող և շինարար
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Ժանրերպոեզիա և արձակ
ԱնդամակցությունՌուսաստանի գրողների միություն և Ռուսաստանի լրագրողների միություն

Վիկտոր Իվանովիչ Չեբոտնիկով (ռուս.՝ Виктор Иванович Чеботников, մարտի 17, 1935(1935-03-17), Մարիուպոլ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 20, 2014(2014-05-20), Նովոչերկասկ, Ռոստովի մարզ, Ռուսաստան), ռուս բանաստեղծ, արձակագիր, լրագրող, շինարար: Ռուսաստանի գրողների միության անդամ (1996), Ռուսաստանի ժուռնալիստների միության անդամ (1985)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Իվանովիչը ծնվել է 1935 թվականին Մարիուպոլում` զինծառայողի ընտանիքում: 1942 թվականից ապրել է Նովոչերկասկում, սովորել տեղի դպրոցներից մեկում: 1946 թվականից 11 տարեկանում սկսել է աշխատել Նովոչերկասկի ինժեներո-մելիորատիվ ինստիտուտի շինարարների բրիգադում: 1951-1953 թվականներին Վոլգա-Դոնյան նավատորմում եղել է նավաստի: 1963-1967 թվականներին բնակվել է Մոսկվայում, աշխատել է որպես փականագործ և շինարարությունում վարպետ: Մինչև թոշակի անցնելը (1990) աշխատել է որպես աշխղեկ Նովոչերկասկի, Մոսկվայի, Սախալինի և Կոլայի թերակղզու տարբեր օբյեկտներում (արդյունաբերական և բնակարանային շինարարություն): Վիկտոր Իվանովիչը հաճախ էր գալիս, մեկնում, նորից վերադառնում Նովոչերկասկ: Այստեղ էլ 2014 թվականի մայիսի 20-ին ավարտվում է նրա երկրային ուղին: Նա թաղված է Նովոչերկասկյան գերեզմանատանը[2][3]:

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Իվանովիչ Չեբոտնիկովը բանաստեղծություններ գրել է վաղ հասակից, բայց դրանք տպագրել է ուշ` 25 տարեկանում: Սկզբում տպագրվել է թերթերում, հետագայում «Դոն», «Մոսկվա», «Խորհրդային զինվոր», «Ուսանողական միջորեական» ամսագրերում, «Բագուլնիկ» (Մոսկվա) և այլ կոլեկտիվ ժողովածուներում:

1986 թվականին լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը «Պարույր» անվանումով, «Երիտասարդ գվարդիա» հրատարակչությունում: 1996 թվականին Ռուսաստանի գրողների միության արտագնա քարտուղարությունում, Վյազմա քաղաքում (Սմոլենսկի մարզ) Վիկտոր Նիկոլաևիչին ընդունեցին Միության անդամ: 1998 թվականին «Смядынь» սմոլենսկյան հրատարակչությունում լույս տեսավ նրա բանաստեղծությունների երկրորդ գիրքը` «Ճակատագիրը»:

1999 թվականին վերադառնալով հայրենիք` բնակվում է Նովոչերկասկում, հրատարակում , «Երկու ճակատագիր», «Իրեն չկորցնել», «Դատապարտված… կյանքին», «Կյանքը դժողքից հետո», «Մարդկային ճակատագրեր», վիպակները, բանաստեղծությունների երրորդ գիրքը «Հանդիպում Շուկար պապի հետ» վերնագրով և «Այո դա Վերմոդան է» վեպը: Շարունակում է համագործակցությունը թերթերի հետ որպես Ռուսաստանի ժուռնալիստների միության անդամ:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Չեբոտնիկովը բազմիցս հաղթել է զանազան գրական մրցույթներում: 2005 թվականին դարձել է Շոլոխովի ծննդյան 100- ամյակին նվիրված, Շոլոխովյան մրցույթի դափնեկիր:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրված հրապարակումներ

  • Спираль. Стихи. – М.: Молодая гвардия, 1986.
  • Судьба. Стихи. – М.: Молодая гвардия, 1996.
  • Две судьбы. Не потерять себя. Обреченные на... жизнь. Повести. — Ростов н/Д: Новочеркасск.
  • Встречи с дедом Щукарем (два издания). – Ростов н/Д, 2005.
  • Судьбы людские. Повести. – Ростов н/Д: Донской писатель. 2010.

Պարբերականներ

  • Да, это - Вермуда. Роман. – Новочеркасск: газета «Новочеркасская неделя».2005.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дон литературный. Писатели России. Шолоховский край. XIX—XXI вв.:справ. изд., Сост. Губанов Г. — Ростов н/Д, 2006. — 512 с. ISBN 5-481-00623-5.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]