Վիկտոր Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Հովհաննիսյան
Ծնվել էնոյեմբերի 22, 1948(1948-11-22) (75 տարեկան)
ԾննդավայրԱխալցխա, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Վիկտոր Անտոնի Հովհաննիսյան (նոյեմբերի 22, 1948(1948-11-22), Ախալցխա, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ։ Հայաստանի նկարիչների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ախալցխայի Նորշեն-Ծխալթբիլա գյուղում։ 1966 թվականին տեղի միջնակարգն ավարտելուց հետո տեղափոխվել է Երևան։ 1974 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի Գեղագիտության բաժինը։ 1976 թվականից Պետական Հեռուստատեսության նկարիչ ձևավորողն է՝ տաղավարների և հաղորդումների նկարազարդումներով։

Նրա ձևավորմամբ են եթեր հեռարձակվել ուսումնական խմբագրության համարյա ողջ հաղորդաշարերը «Հայ ժողովրդի պատմություն», «Պատմության և մշակույթի հուշարձանները», «Մեր լեզուն մեր խոսքը», ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն հեռուստադասերը, «Բարի գիշեր» իրիկնային հեքիաթի նկարազարդումները, երաժշտական, երիտասարդական, հասարակական, քաղաքական հաղորդումները։ Լրատվական «Լրաբեր», «Օր 7-րդ», երաժշտական «Հայ երգի ակումբ», հասարակական-քաղաքական «Հինգշաբթի», «Հայ տուն”», «Գավիթ», ժամանցային «Սրճարան տանգո», «Խոշոր շահում», «Ոսկե զառ», «Համով լոտո», «Բարի լոտո» և այլ հաղորդաշարեր[1]։

Եղել է եթերի անմիջական հսկող նկարիչ՝ ներդիրների և տաղավարների ձևավորումներով։ 1993 թվականից՝ Պետական Հեռուստատեսության գլխավոր նկարիչ, «Նորք» հեռուստատեսության ստեղծումից հետո՝ այս հեռուստատեսության գլխավոր նկարիչ։

Նրա նկարազարդումներով են տպագրվել մի շարք գրական գործեր. «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին» (Արթուր Կոնան Դոյլ), «Ծաղիկներս մնացին հեռվում» (Բոգդան Վերդյան), «Պատերազմի ծուխը» (Հովհաննես Մելքոնյան), «12 ճանապարհորդություն դարերի խորքը» (Կարեն Մուսաելյան) «Կանաչ կամուրջ» (Սարգիս Խարազյան), մանկա-պատանեկան ինչպես նաև «Նորշեն-Ծղալթբիլա» և «Իմ բնօրրան Խաշուտ» գրքերը։ Ունեցել է անհատական և մասնակցել հանրապետական ցուցահանդեսներին։

2008 թ. նկարել է Երևանի մարզահամերգային համալիրի սրահի ճակատային մասի «Հաղթական պար» (4000x100 սմ) պաննոն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Վիկտոր Հովհաննիսյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]