Վիկտոր Բատարին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Վիկտոր Բատարին
Виктор Батарин
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 28, 1949 (70 տարեկան)
Ծննդավայր Սլավյանսկ նա Կուբանի, Կրասնոդարի երկրամաս, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 181 սմ
Քաշ 81 կգ
Դիրք կիսապաշտպան,
հարձակվող
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1967-1968 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ուրոժայ 17 (0)↑[1]
1968-1970 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ՍԿԱ (Դոնի Ռոստով) 0 (0)
1968  Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կալիտվա 10 (1)
1969  Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Շինարար (Սոչի) ? (12)
1970-1977 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սպարտակ (Նալչիկ) 256 (45)↑[2]
1978-1980 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կուբան 73 (8)↑[3]
1980 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ակտյուբինեց 17 (8)
1967-1980 Ընդհանուր՝ 373 (74)↑
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Վիկտոր Իվանովիչ Բատարին (ռուս.՝ Виктор Иванович Батарин, 28 հունվարի, 1949, Սլավյանսկ նա Կուբանի[4], Կրասնոդարի երկրամաս, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ֆուտբոլիստ, կիսապաշտպան (ավելի վաղ հանդես է եկել որպես հարձակվող)։ ԽՍՀՄ սպորտի վարպետ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր մասնագիտական կարիերան Վիկտոր Բատարինն սկսել է 1966 թվականին Սլավյանսկ նա Կուբանիի «Ուրոժայ» ակումբում։ 1968 թվականին զորակոչվել է ԽՍՀՄ բանակ։ Այդ ժամանակ նա իր ուժերն է փորձել Բարձրագույն լիգայի ՍԿԱ ակումբում, սակայն թիմի հիմնական կազմում իր տեղն ամրապնդել չի կարողացել։ Ակումբի կազմում նա անցկացրել է մեկ խաղ՝ մասնակցելով Տերնոպոլ քաղաքի «Ավանգարդ» ակումբի հետ հանդիպմանը, որ անցկացվել է 1970 թվականի ԽՍՀՄ գավաթի առաջնության 1/16 եզրափակչի շշրջանակներում[5]։

Վիկտոր Բատարինը, լինելով ՍԿԱ ակումբի անդամ, վարձավճարով խաղացել է Երկրորդ լիգայի «Կալիտվա» (Սպիտակ Կալիտվա), ապա՝ Սոչիի «Շինարար» ակումբներում[4][6]։

1970 թվականից մինչև 1977 թվականը Բատարինը խաղացել է Նալչիկի «Սպարտակ» ակումբում։ 1976 թվականին նա նախամրցաշրջանային պատրաստությունն անցել է Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբում, սակայն մրցաշրջանի ավարտին վերադարձել է Նալչիկ[4]։ «Սպարտակի» կազմում Բատարինն անցկացրել է 285 խաղ, խփել 52 գոլ և դարձել 1970 թվականի ԽՍՀՄ չեմպիոն։

1978 թվականից մինչև 1980 թվականը հանդես է եկել «Կուբան» ակումբում, որի կազմում մասնակցել է ԽՍՀՄ առաջնության 73 խաղի և խփել 8 գոլ, ինչպես նաև մասնակցել է Գավաթի խաղարկությանը[7], եղել է թիմի ավագը[8]։ 1979 թվականին «դեղնականաչների» կազմում դարձել է Առաջին լիգայի առաջնության արծաթե մեդալակիր և ակումբի հետ իրավունք է վաստակել մասնակցելու ԽՍՀՄ Բարձրագույն լիգային՝ խաղալով 46 հանդիպումներից 35-ում[9]։

Վիկտոր Բատարինը ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 1980 թվականին, երբ հանդես էր գալիս Ղազախստանի Երկրորդ միութենական լիգայի «Ակտոբե» ակումբում։

Կարիերայի ավարտից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Վիկտոր Բատարինը երկար ժամանակ գլխավորել է Կրասնոդարի Ֆուտբոլի երկրամասային ֆեդերացիան, ապա աշխատել է այնտեղ որպես տեսուչ։ Շարունակել է խաղալ սիրողական մակար, դարձել է վետերանների առաջնության չեմպիոն։ 1996 թվականից մինչև 1997 թվականը եղել է Ռուսաստանի ֆուտբոլային միության տեսուչ[10]։ Հետագայում անցել է թոշակի[11]։ «Կուբանի» ավագների խորհրդի անդամ է[12]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ Առաջին լիգայի առաջնության արծաթե մեդալակիր (դուրս է եկել Բարձրագույն լիգա) - 1979
  • ՌՍՖՍՀ չեմպիոն - 1970

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Կուբանի մանկավարժական ինստիտուտը։

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Այլ Ընդհանուր
Մակ․ Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ուրոժայ (Սլավյանսկ նա Կուբանի) 1967 III ? ? 0 0 0 0 ? ?
1968 III 17 0 0 0 0 0 17 0
Ընդհանուր 17* 0* 0 0 0 0 17* 0*
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կալիտվա (Սպիտակ Կալիտվա) 1968 III 10 1 0 0 0 0 10 1
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Շինարար (Սոչի) 1969 III ? 12 0 0 ? ?[13] ?* 12*
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ՍԿԱ (Դոնի Ռոստով) 1970 I 0 0 1 0 0 0 1 0
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սպարտակ (Նալչիկ) 1970 III 21 5 0 0 3 1[14] 24 6
1971 III 31* 10 0 0 3* 1[15] 34* 11
1972 II 38 5 4 0 0 0 42 5
1973 II 38 3 2 0 0 0 40 3
1974 II 38 6 4 0 0 0 42 6
1975 II 38 6 1 0 0 0 39 6
1976 II 22 6 0 0 0 0 22 6
1977 III 42 9 0 0 2*+3* 0+1[16] 46 10
Ընդհանուր 268* 50 11 0 11* 3 290* 53
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կուբան (Կրասնոդար) 1978 II 38 3 0 0 0 0 38 3
1979 II 35 5 0 0 0 0 35 5
1980 I ? ? ? ? 0 0 ?* ?*
Ընդհանուր 73* 8* 0* 0* 0 0 73* 8*
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ակտյուբինեց (Ակտոբե) 1980 III 17 8 0 0 0 0 17 8
Ընդհանուր կարիերայում 385* 79* 12* 0* 11* 3* 408* 82*

Նշում՝ * նշանով նշված են այն վանդակները, որոնց տվյալները հնարավոր է, ոչ լիարժեք են 1967, 1969, 1980 թվականների առաջնությունների ու 1971 ու 1977 թվականների առաջնությունների երկրորդ փուլերի հաշվետվությունների բացակայության, ինչպես նաև 1969 թվականի ՌՍՖՍՀ առաջնության, 1971 թվականին Առաջին լիգա դուրս գալու առաջնության ու 1980 թվականի ԽՍՀՄ Գավաթի առաջնության հաշվետվությունների բացակայության պատճառով։

Աղբյուր՝

  • Ելույթների վիճակագրությունը վերցված է հետևյալ գրքից՝ Морозов И. А. История Кабардино-Балкарского футбола. Часть 2 (1959—1991). — Астрахань, 2006. — 278 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Առանց հաշվի առնելու 1967 թվականի մրցաշրջանը։
  2. Առանց հաշվի առնելու 1971 թվականի մրցաշրջանի երկրորդ շրջանը։
  3. Առանց հաշվի առնելու 1980 թվականի մրցաշրջանը։
  4. 4,0 4,1 4,2 Максим Герасин. Виктор Батарин: «Футбол - это на всю жизнь» // Независимая спортивная газета : Газета. —Краснодарский край, 2014. — В. 28 января 2014.
  5. «Кубок СССР. Протокол матча «Авангард» (Тернополь) — СКА (Ростов-на-Дону) 2:0»։ FC-Dynamo.ru։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-02-ին 
  6. «Капитан легендарной «Кубани»»։ Официальный сайт ФК «Кубань»։ 2012-01-31։ Արխիվացված է օրիգինալից 2013-5-22-ին 
  7. «Кубок СССР. Протокол матча «Кубань» (Краснодар) — «Металлург» (Запорожье) 2:0»։ FC-Dynamo.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-10-ին 
  8. «Виктору Батарину — 60!»։ Независимая спортивная газета։ Արխիվացված է օրիգինալից 2013-6-10-ին 
  9. «Наследие-1979»։ Сайт болельщиков ФК «Кубань»։ Արխիվացված է օրիգինալից 2013-6-11-ին 
  10. «Профиль»։ Российский футбольный союз. Департамент профессионального футбола 
  11. Евгений Тованчев.։ «Виктор Батарин: «Нынешнюю „Кубань“ мы обыграли бы на одной ноге»»։ Краснодарские известия 
  12. «Создан Совет старейшин ФК «Кубань»»։ Yuga.ru (со ссылкой на «Советский спорт»)։ 2002-02-17։ Արխիվացված է օրիգինալից 2013-5-12-ին 
  13. ՌՍՖՍՀ առաջնության կիսաեզրափակիչ
  14. ՌՍՖՍՀ առաջնություն
  15. Առաջին լիգայում խաղալու իրավունքի առաջնություն
  16. ԽՍՀՄ առաջին լիգա դուրս գալու առաջնության փլեյ-օֆֆ + ՌՍՖՍՀ առաջնություն

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]