Ալվարեսը ֆուտբոլային կարիերան սկսել է 5 տարեկանից, 1998 թվականին նա առաջին անգամ խաղացել է իսպանական մանկական «Սնատվիսենտի» ֆուտբոլային ակումբում։ Այնուհետև 8 տարեկան հասակում՝ 2001 թվականին, տեղափոխվել է կատալոնական «Բարսելոնա»֊ի մանկապատակնեկան ակումբ, որտեղ խաղացել է 6 տարի։ Այդ տարիների ընթացքում Ալվարեսը բարձրացրեց իր տեխնիկան, և արդեն 2007 թվականին Ալվարեսի խաղով սկսվեց հետաքրքրվել «Էսպանիոլը»։ Նույն թվականին Ալվարեսը տեղափոխվեց «Էսպանիոլ»֊ի մանկապատանեկան ակումբ, որտեղ խախաց 3 տարի[3]։ 2010 թվականին Ալվարեսը մանկապատանեկան ակումբից տեղափոխվեց «Էսպանիոլ»֊ի գլխավոր ակումբի 2֊ական թիմ, որտեղ հնարավորություն ստացավ մասնակցել Տերսերե֊ին՝ Իսպանիայի 4֊րդ խոշորագույն դիվիզիային։
2011֊2012 թվականների մրցաշրջանի ժամանակ «Էսպանիոլ»֊ի գլխավոր մարզիչ՝ Մաուրիսիո Պոչետինո֊ն Ալվարեսին տեղափոխեց մեկնարկային կազմ։ 2011 թվականի մարտի 6֊ին «Լևանտե»֊ի դեմ խաղի ժամանակ վերջապես Ալվարեսը նշեց իր դեբյուտը[4]։ Այնուհետև մեկ ու կես տարի Ալվարեսը խաղում էր 2֊րդ թիմի հիմնական կազմում։ 2012 թվականի աշնանը «Էսպանիոլ»֊ի նոր գլխավոր մարզիչ Ժոան Կապդևիլա Ալվարեսին տեղափոխեց հիմնական հավաքական։ Ալվարեսը այնտեղ անցկացրեց ընդամենը 9 հանդիպում, այնուհետև «Էսպանիոլը» փոխեց իր գլխավոր մարզիչին և նոր մարզիչ նշանակվեց Խավիեր Ագիրեն։ Նոր մարզիչը Ալվարեսին նստեցրեց պահեստայինների նստարանին։ 2013 թվականի գարնանը Ալվարեսը ակումբի հետ նոր պայմանագիր կնքեց՝ 4֊ամյա ժամկետով[5]։ 2013 թվականի մայիսին Ալվարեսի մոտ հայտնաբերվու է սրտանոթային հիվանդություն, որի պատճառով նա վիրահատվում է և որոշ ժամանակ խաղադաշտ դուրս չի գալիս[6]։ 2013 թվականի նոյեմբերին Ալվարեսը վերադարձավ խաղադաշտ և այդ մրցաշրջանում մասնակցեց ընդամենը 8 խաղի։ Հաջորդ մրցաշրջանում Ալվարեսը ավելի շատ խաղաց հիմնական կազմում որպես ձախ պաշտպան[7]։ 2016 թվականի հուլիսին Ալվարեսը լուրջ վնասվածք ստացավ ծնկի հատվածում, որի պատճառով ստիպված բաց թողեց 2016֊2017 թվականի մրցաշրջանի սկիզբը[8]։