Jump to content

Ժոան Կապդևիլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժոան Կապդևիլա
կատ.՝ Joan Capdevila i Méndez
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 3, 1978(1978-02-03)[1][2] (48 տարեկան)
Ծննդավայր Տառեգա, Urgell
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 79 kg
Դիրք full-back

Ժոան Կապդևիլա ավելի հայտնի է Կապդևիլա (իսպ․՝ Joan Capdevila i Méndez, փետրվարի 3, 1978(1978-02-03)[1][2], Տառեգա, Urgell), իսպանացի ֆուտբոլիստ, աջ պաշտպան։ Հանդես է գալիս «Սանտ Կոլոմ» ակումբի կազմում։ Կապդևիլան Եվրոպայի 2008 և Աշխարհի 2010 թվականների առաջնությունների չեմպիոն է։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապդևիլան «Էսպանյոլ» ֆուտբոլային ակումբի սան է։ Թիմի կազմում իր դեբյուտը նշել է «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղում՝ որն ավարտվել է 2։2 հաշվով։ Հաջորդ մրցաշրջանում նա տեղափոխվել է «Ատլետիկո Մադրիդ»։

2000 թվականին Ժոանը պայմանագիր է կնքել «Դեպորտիվոյի» հետ։ Թիմի կազմում 2006 թվականի սեպտեմբերի 16-ին դարձել է դուբլի հեղինակ «Վիլյառեալի» դեմ խաղում, որն ավարտվել է 2։0 հաշվով[3]։

2007 թվականին Կապդևիլան տեղափոխվել է «Վիլյառեալ», որի կազմում մասնակցել է մրցաշրջանում տեղի ունեցած բոլոր խաղերին։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի ազգային հավաքականի կազմում Կապդևիլան իր դեբյուտը նշել է 2002 թվականի հոկտեմբերի 26-ին՝ Պարագվայի հավաքականի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 0։0 հաշվով։

Իսպանիայի հավաքականի կազմում իր առաջին գոլը Ժոանը խփել է 2007 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Շվեդիայի դեմ կայացած խաղում։ Այդ խաղում իսպանացիրները հաղթել են 3։0 հաշվով։

2008 թվականի փետրվարի 6-ին դարձել է Իսպանիա-Ֆրանսիա խաղի հաղթական գոլի հեղինակը։ Եվրո 2008-ի շրջանակներում մասնակցել է Իսպանիայի հավաքականի բոլոր խաղերին, բացառւթյամբ մեկի։ Շվեդների դեմ խաղում Կապևիլան դարձել է հաղթական գոլի հեղինակ՝ Դավիթ Վիլյայի փոխանցումից հետո։

2010 թվականին Կապդևիլան մասնակցելով Աշխարհի առաջնությանը դարձել է Աշխարհի առաջնության չեմպիոն։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Միջազգային Այլ Արդյունք
ԴիվիզիոնԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլ
Էսպանյոլ 1998/99 Լա Լիգա 2944050384
Ատլետիկո Մադրիդ 1999/00 Լա Լիգա 3124051403
Դեպորտիվո 2000/01 Լա Լիգա 1602030210
2001/02 Լա Լիգա 2007181352
2002/03 Լա Լիգա 253709110424
2003/04 Լա Լիգա 2734060373
2004/05 Լա Լիգա 2111030251
2005/06 Լա Լիգա 3646070494
2006/07 Լա Լիգա 34440384
Արդյունք 179153113621024718
Վիլյառեալ 2007/08 Լա Լիգա 3632061444
2008/09 Լա Լիգա 3650081446
2009/10 Լա Լիգա 37530101505
2010/11 La Liga 31240111463
Արդյունք 140159035418419
Բենֆիկա 2011/12 Պրիմեր Լիգա 50104010110
Էսպանյոլ 2012/13 Լա Լիգա 26010270
2013/14 Լա Լիգա 5050100
Արդյունք 31060370
Նորֆեսթ Յուայթեդ 2014 Սուպեր Լիգա 120120
Լիերս 2014/15 Պրո Լիգա 400040
Կարիերայի արդյունք 43136551408271057344

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Իսպանիայի չեմպիոն - 1999/00
  • Իսպանիայի գավաթակիր - 2000
  • Իսպանիայի սուպերգավաթակիր - 2000, 2002
  • Պորտուգալիայի գավաթակիր - 2012
  • Եվրոպայի չեմպիոն - 2008
  • Աշխարհի չեմպիոն - 2010

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 1 2 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. Capdevila makes Deportivo proud; UEFA.com, 16 September 2006

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոան Կապդևիլա» հոդվածին։