Jump to content

Վիկինգների ներխուժումն Անգլիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկինգների ներխուժումը դեպի Անգլիա
Հարձակում Վարկ ամրոցի վրա

Թվական 793 –1284
Վայր Բրիտանական կղզիներ
Պատճառ Վիկինգերը ցանկանում էին գանձեր և նոր հողեր գրավել
Արդյունք Անգլիան միավորվեց Նորվեգիայի և Դանիայի հետ
Հակառակորդներ
Վիկինգներ Անգլիական
թագավորություններ

Վիկինգների ներխուժումը դեպի Անգլիա, պատերազմներ, որոնք սկսվեցին 8-րդ դարի վերջին, վիկինգները հիմնականում հարձակվում էին վանքերի վրա[1]։ Առաջին վանքը, որը գրավեցին նրանք Լինդիսֆարն էր՝ 793 թվականին։ Վիկինգները հարձակվում էին վանքերի վրա, քանի որ վանքերը ունեին մի շարք հարստություններ։ Անգլո-սաքսոնական վանականները նկարագրում էին վիկինգներին, որպես հեթանոս տղամարդիկ[2][3]։

Նորս Սագասի խոսքերով, 865 թվականին լեգենդար վիկինգների ղեկավար Ռագնար Լոդբրոկը ընկավ Նորթումբիայի թագավոր Էլլայի ձեռքը։ Էլլան Ռագնարին նետում է օձերով լի փոսը։ Ասվում է, որ Ռագնարի զայրացած զավակները, օգտվելով Անգլիայի քաղաքական անկայունությունից, հավաքագրեցին մեծ հեթանոսական բանակ, որը այդ տարի արշավանք կատարեց Արևելյան Անգլիայի Թագավորություն։ Չկա ապացույց, որ այս լեգենդը պատմական հիմք ունի, սակայն հայտնի է, որ վիկինգների մի քանի ղեկավարներ միացնում էին իրենց բանակները, որպեսզի ձևավորեն մի մեծ բանակ, որով արշվանք պիտի կատարեին Արևելյան Անգլիայի թագավորություն[4][5]։

867 թվականին մեծ բանակն անցավ հյուսիս և գրավեց Յորքը, սակայն Էլլան, մյուս թագավորությունների աջակցությամբ, փորձեց վերադարձնել քաղաքը։ Նա հաջողության չհասավ, ասվում է, որ Էլլան սպանվել է ճակատամարտի ժամանակ, սակայն լեգենդի համաձայն, նրան պատժել են վիկինգները ի պատասխան Ռագնարի սպանության[4][5][6]։

9-րդ դարի վերջին վիկիգները ասպատակում են Անգլո-սաքսոնական թագավորությունների մեծ մասին, որոնք այդ ժամանակ մտնում էին Անգլիայի կազմի մեջ։ Ամենայնուամենայնիվ, Վեսսեքսի արքա Ալֆրեդ Մեծը 878 թվականին հաղթեց վիկինգներին Էդինգթոնի ճակատամարտում։ Եվ այսպիսով Ալֆրեդ Մեծին և իր իրավահաջորդներին տրվեց իրավունք ղեկավարել Վեսսեքսը։ Սակայն ամբողջ Անգլիան միավորվել է Նորվեգիայի եւ Դանիայի հետ, տասնմեկերորդ դարում, Դանիայի թագավոր Քնութի օրոք[7][8]։

Երբ Քնութը մահացավ, նրան հաջողվեց անգլո-սաքսոնական թագավոր Էդվարդը։ Էդվարդը կարողացել է թագավորել մինչև մահը` 1066 թվականը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Sawyer. The Oxford Illustrated History of Vikings. pp. 2–3
  2. ASC 793 - English translation at project Gutenberg. Retrieved 20 May 2013
  3. ASC 840 – English translation at project Gutenberg. Retrieved 20 May 2013
  4. 4,0 4,1 Munch. Norse Mythology: Ragnar Lodbrok and His Sons. pp. 245–51
  5. 5,0 5,1 Jones. A History of the Vikings. pp. 218–19
  6. ASC 867 – English translation at project Gutenberg. Retrieved 20 May 2013
  7. History of Viking Northumbria. Englandsnortheast.co.uk. Retrieved on 2010-10-19.
  8. Wood, In Search of the Dark Ages, pp. 216–22