Վիլյամ Փեյջ (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիլյամ Փեյջ
անգլ.՝ William Page
Վիլյամ Փեյջ (նկարիչ).jpg
Պոլսեցի հայուհու դիմանկար՝ ըստ Վիլյամ Փեյջի
Ծնվել է1794[1]
Վախճանվել է1872
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա (1813)[2]
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր, Ճարտարապետական գրաֆիկա և բնանկար

Վիլյամ Փեյջ (անգլ.՝ William Page, 1794[1] - 1872), բրիտանացի լանդշաֆտային նկարիչ։ 1812-1813 թվականներին հաճախել է Բրիտանիայի Արվեստների թագավորական ակադեմիայի դպրոց։ 1816-1824 թվականներին ճանապարհորդել է Հունաստանում և Օսմանյան կայսրությունում։ Ըստ որոշ ուսումնասիրությունների, 1826-31 և 1835-38 թվականներին այցելել է նաև Եվրոպայի և Միջին Արևելքի երկրներ։ Նա մասնագիտացած էր ճարտարապետական շինությունների ու լանդշաֆտային տեսարանների նկարչության մեջ։ Վիլյամ Փեյջի աշխատանքներում պահպանվել են նրա այցելած երկրների ճարտարապետական կոթողների ու տարբեր ժողովուրդների ազգային տարազով ներկայացուցիչների նկարներ։ Դրանցից մեկը, ստեղծված 1823 թվականին, ներկայացնում է Կոստանդնուպոլսում ապրող մի հայուհու։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]