Վիլյամ Աբլետ
Վիլյամ Աբլետ անգլ.՝ William Albert Ablet | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 9, 1877[1][2] |
Ծննդավայր | Փարիզ[1] |
Վախճանվել է | ապրիլի 25, 1936[3][4] (58 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ և նկարիչ-փորագրող |
Ժանր | դիմապատկեր |
Պարգևներ | |
![]() |
Վիլյամ Աբլետ (անգլ.՝ William Albert Ablett, հուլիսի 9, 1877[1][2], Փարիզ[1] - ապրիլի 25, 1936[3][4], Փարիզ[1]), անգլիական ծագման ֆրանսիացի նկարիչ, դիզայներ և փորագրող։ Նա առավելապես հայտնի է իր` կանանց նորաձև դիմանկարներով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա հայրը` Վիլյամ Ջեյմս Աբլետը, եղել է Բրիտանացի առևտրականների պալատի նախագահ։ 1897 թվականին նա ընդունվել է Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց` որպես օտարերկրացի ուսանող։
Սովորել է Ժան Լեոն Ժերոմի և Ալբերտ Օբլետի հետ, որը հետագայում պիտի դառնար իր ընկերը։ 1900 թվականին նա Փարիզյան սալոնում իր բնանկարների համար պարգևատրվել է երկրորդ մրցանակով[5]։ 1905 թվականին պարգևատրվել է Համաշխարային ցուցահանդեսի արծաթե մեդալով։
1907 թվականին դարձել է Նկարիչների միության անդամ։ Նա պաբերաբար ցուցադրվում էր Գեղեցիկ արվեստների ազգային միությունում 1910-ից 1936 թվականներին՝ հիմնականում ներկայացնելով դիմանկարներ և կենցաղային պատկերներ։
Սկսել է փորագրությամբ զբաղվել վաղ 1920-ականներին, սկզբնապես նկարազարդումներ անելով ամսագրերի և պարբերականների համար։ Նրա աշխատանքների մեծ մասը նորաձևության հետ կապված կանացի քանդակներ էին և գունավորված փորագրությունների տեսքով դեկորատիվ արվեստ[6]։

1930 թվականին դարձել է Պատվավոր Լեգեոնի շքանշանի ասպետ[7]։ Նաև ընտրվել է որպես Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ։
Հաջորդ տարի նրա աղջիկը` Մերի Ժերմաին Աբլետը, ամուսնանում է նրա նախկին ուսուցչի և ընկերոջ` Աբլետ Օբլետի որդու՝ ճարտարապետ Լուի Օբլետի հետ։
Վիլյամ Աբլետը մահացու վնասվածք է ստացել Բուլոնյան անտառի մոտ ծառուղում տեղի ունեցած ավտովթարի ժամանակ և մահացել է հաջորդ առավոտյան Բուժոն հիվանդանոցում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 William Albert Ablett // Benezit Dictionary of Artists — OUP, 2018. — ISBN 978-0-19-977378-7 — doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00000288
- ↑ 3,0 3,1 3,2 http://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k262830w
- ↑ 4,0 4,1 4,2 William Albert Ablett (նիդերլ.)
- ↑ Catalogue of Students Online Արխիվացված 2022-07-25 Wayback Machine, Cat'zArts
- ↑ « Ablett, William », in Janine Bailly-Herzberg, Dictionnaire de l'estampe en France (1830–1950), Paris, Arts et métiers graphiques, Flammarion, 1985 978-2-08-012013-7
- ↑ Documentation @ the Base Léonore
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Emmanuel Bénézit, Benezit Dictionary of Artists, Vol.1, Gründ, 1924 Online
- Stephen Bury, Dictionary of British Graphic Artists and Illustrators, Oxford University Press, 2012 978-0-19-992305-2 Online
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- More works by Ablett @ ArtNet
- Illustrated biography @ the Galerie Hubert Duchemin
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյամ Աբլետ» հոդվածին։ |
|
- Հուլիսի 9 ծնունդներ
- 1877 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 25 մահեր
- 1936 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 19-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ
- 20-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ
- Ֆրանսիացի դիզայներներ
- Ֆրանսիացի նկարիչներ
- Ֆրանսիացի փորագրիչներ