Վիլհելմ Ակունյան
Jump to navigation
Jump to search
Վիլհելմ Ակունյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 3, 1956 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | 2010 |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մայրենի լեզու | հայերեն |
Կրթություն | ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ (1983) և Երևանի պետական համալսարան (1981) |
Մասնագիտություն | լուսանկարիչ |
Վիլհելմ Հովհաննեսի Ակունյան (նոյեմբերի 3, 1956, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2010), հայ լուսանկարիչ, ֆոտոթղթակից:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիլհելմ Ակունյանը ծնվել է 1956 թվականի նոյեմբերի 3-ին, Երևանում: 1978-1983 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ֆակուլտետում, 1980-1981 թվականներին՝ ԵՊՀ հասարակական գիտությունների ֆակուլտետի ֆոտոժուռնալիստիկայի բաժնում[1]: Լուսանկարչությամբ է զբաղվել 1980 թվականից, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում սովորելու ժամանակ[2]։ Որպես ֆոտոթղթակից աշխատել է «Լուսավորիչ», «21», «Երկիր», «Հայաստանի Հանրապետություն», «Օրրան» թերթերում, «Նուվել դ’Արմենի» (Ֆրանսիա) և «Հայացք Երևանից» ամսագրերում:
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1995-1998 թվականներին եղել է Երևանի մամուլի ակումբի անդամ[1]:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քոչար, Վահան: Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, 2007, էջ 255: