Վիլլիան Ժոզե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Վիլլիան Ժոզե
Willian Jose 2016.jpg
Քաղաքացիությունը Flag of Brazil.svg Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 23, 1991(1991-11-23)[1] (27 տարեկան) կամ մայիսի 7, 1990(1990-05-07)[2] (29 տարեկան)
Ծննդավայր Պորտու Կալվու, Ալագոաս, Բրազիլիա
Հասակ 186 սանտիմետր
Քաշ 81 կիլոգրամ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ռեալ Սոսիեդադ
Համար 12
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2010 Բրազիլիա Գրեմիո Բարուերի 26 (6)
2011-2016 Ուրուգվայ Դեպորտիվո Մալդոնադո 0 (0)
2011-2012  Բրազիլիա Սան Պաուլու 28 (1)
2013  Բրազիլիա Գրեմիո 6 (0)
2013  Բրազիլիա Սանտոս 23 (5)
2014  Իսպանիա Ռեալ Մադրիդ 1 (0)
2014  Իսպանիա Ռեալ Մադրիդ Կաստիլիա 16 (4)
2014-2015  Իսպանիա Ռեալ Սարագոսա 37 (10)
2015-2016  Իսպանիա Լաս Պալմաս 42 (19)
2016— Իսպանիա Ռեալ Սոսիեդադ 50 (23)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Վիլլիան Ժոզե դա Սիլվա (պորտ.՝ Willian José da Silva, նոյեմբերի 23, 1991(1991-11-23)[1] կամ մայիսի 7, 1990(1990-05-07)[2], Պորտու Կալվու, Ալագոաս, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, «Ռեալ Սոսիեդադի» հարձակվող:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլլիան Ժոզեն ֆուտբոլով զբաղվել սկսել է բրազիլական ԿՌԲ ակումբում։ 2007 թվականին տեղափոխվել է «Գրեմիո Բարուերի» ակումբ, որի կազմում 2009 թվականի օգոստոսի 1-ին նշել է իր նորամուտը Սերիա Ա-ում՝ փոխարինման դուրս գալով «Բոտաֆոգո» ակումբի դեմ արտագնա խաղի վերջում[3]: 2010 թվականի հունվարի 17-ին Վիլլիան Ժոզեն խփել է իրա առաջին գոլը պռոֆեսիոնալ մակարդակում՝ աչքի ընկնելով «Սերտանզինյու» ակումբի դեմ խաղում, որն անցկացվում էր Սան-Պաուլոյի առաջնության շրջանակներում[4]: Սերիա Ա-ում իր առաջին գոլը խփել է նույն թվականի մայիսի 9-ին՝ հավասարեցնելով հաշիվը «Ավաի» ակումբի դեմ արտագնա խաղում[5]:

2010 թվականի առաջնության արդյունքներով, որում Վիլլիան Ժոզեն խփել էր 6 գոլ, «Գրեմիո Բարուերին» դուրս է մնացել Սերիա Ա-ից, իսկ ֆուտբոլիստը տեղափոխվել է Ուրուգվայի «Դեպորտիվո Մալդոնադո», որտեղից հետագայում վարձավճարով տեղափոխվել է բրազիլական և իսպանական տարբեր ակումբներ: 2011 թվականի փետրվարին Վիլլիան Ժոզեն տեղափոխվել է «Սան Պաուլու»: Առաջին մրցաշրջանում նա մեկնարկային կազմում իր տեղը զիջել է Լուիս Ֆաբիանոյին և Դագոբերտոյին:

2012 թվականի դեկտեմբերի 13-ին Վիլլիան Ժոզեն տեղափոխվել է «Գրեմիո», իսկ 2013 թվականի մայիսին՝ «Սանտոս» ակումբ: 2013 թվականի Սերիա Ա-ում նա պարբերաբար խաղացել է և խփել 5 գոլ՝ այդ թվում գրավելով նաև «Կորինթիանսի» դարպասը[6], որը «Սանտոսի» ամենասկզբունքային հակառակորդն է:

2014 թվականի հունվարի 8-ին Վիլլիան Ժոզեն դարձել է «Ռելա Մադրիդ» խաղացող և ուղարկվել ակումբի 2-րդ թիմ, որը հանդես էր գալիս Սեգունդայում: Մարտի 15-ին նա ձևակերպել հեթ-տրիկ «Ռեկրեատիվո» ակումբի դեմ խաղում[7], ինչի շնորհիվ ընդգրկվել է «Ռեալի» հիմնական կազմում: 2014 թվականի մայիսի 11-ի Վիլլիան Ժոզեն «Ռեալի» հիմնական կազմում կատարել է իր նորամուտը Պրիմերիայում՝ փոխարինելով Կազեմիրոյին «Սելտայի» դեմ խաղի 69-րդ րոպեին[8]: Դա եղել միակ դեպքը, երբ բրազիլացին խաղացել է «Ռեալի» հիմնական ազմում:

2014 թվականի հունիսին Վիլլիան Ժոզեն տեղափոխվել է Սեգունդայում հանդես եկող «Ռեալ Սարագոսա», որի կազմում մրցաշրջանի ընթացքում խփել է 10 գոլ: 2015 թվականի հուլիսի 30-ին բրազիլացին տեղափոխվել է «Լաս-Պալմաս», որը վերադարձել էր Պրիմերա: 2015 թվականի դեկտեմբերի 12-ին նա խփել է իր առաջին գոլը Պրիմերայում, որը դարձել է միակ և հաղթական գոլը «Բետիսի» դեմ տնային խաղում[9]: 2015/16 մրցաշրջանում նա խփել է 9 գոլ՝ այդ թվում գրավելով նաև «Բարսելոնայի»[10] և Մադրիդի «Ռեալի» դարպասները[11]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. 2,0 2,1 Worldfootball.net
  3. «Botafogo 2 - 1 Grêmio Barueri» (անգլերեն)։ Վերցված է 21 июня 2016 
  4. No interior, Sertãozinho empate com Barueri e Azulão vence Paulista (In the countryside, Sertãozinho draws with Barueri and Azulão beats Paulista); Globo Esporte, 17 January 2010 (պորտուգալերեն)
  5. «Avaí Futebol 6 - 1 Grêmio Barueri» (անգլերեն)։ Վերցված է 21 июня 2016 
  6. «Santos FC 1 - 1 Corinthians» (անգլերեն)։ Վերցված է 21 июня 2016 
  7. «Recreativo Huelva 2 - 3 Real Madrid» (անգլերեն)։ Վերցված է 21 июня 2016 
  8. «Celta de Vigo 2 - 0 Real Madrid» (անգլերեն)։ Վերցված է 21 июня 2016 
  9. «UD Las Palmas 1 - 0 Real Betis Balompié» (անգլերեն)։ Վերցված է 21 июня 2016 
  10. «UD Las Palmas 1 - 2 FC Barcelona» (անգլերեն)։ Վերցված է 21 июня 2016 
  11. «UD Las Palmas 1 - 2 Real Madrid» (անգլերեն)։ Վերցված է 21 июня 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]