Վիեննայի Կենտրոնական կայարան
Բնակավայր | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
ԲԾՄ | 208 մետր | |
Պաշտոնական կայք | hauptbahnhof-wien.at(գերմ.) | |
| ||
Վիեննայի Կենտրոնական կայարան (գերմ.՝ Wien Hauptbahnhof[1], հապավված՝ Wien Hbf), Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի երկաթուղային գլխավոր կայարանը, որը գտնվում է Favoriten կոչվող շրջանում[2]
Արդեն իսկ սկզբնական փուլում, երբ Կենտրոնական կայարանը սոսկ մասամբ էր դեռ աշխատում, նախատեսված էր, որ այն դառնալու է քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանը և դուրս է մղելու «Հարավային Վիեննա» կայարանը[3]։ Նպատակն այն էր, որ հյուսիսից, հարավից, արևմուտքից ու արևելքից եկող և Վիեննայում համատեղվող բեռնափոխադրող հին տերմինալները փոխարինվեն նորով, որը պիտի լիներ ավելի կատարյալ և գտնվեր քաղաքային հաղորդակցային ուղիների կենտրոնում (ավտոբուսներ, տրամվայ, մետրո, մերձքաղաքային գնացքներ և այլն)։ Շինարարության ավարտից հետո նոր կայարանը հնարավորություն էր ընձեռելու նաև ընդլայնելու և կատարալագործելու Վիեննայի մատուցած միջազգային տրանսպորտային ծառայությունները[4] :
Կենտրոնական կայարանը գտնվում է Հարավային Տիրոլի հրապարակում (Südtiroler Platz), որը քաղաքի մյուս մասերի հետ սերտորեն կապված է մետրոյով, քաղաքային երկաթուղով, տրամվայով ու ավտոբուսային լայն ցանցով։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքային խորհուրդը 2006 թվականի դեկտեմբերի 15-ին հավանության արժանացրեց Կենտրոնական կայարանի շինարարության պլանը։ Շինարարական աշխատանքներն սկսվեցին 2007 թվականի հունիսին՝ Հարավային Տիրոլի հրապարակում մինչ այդ գործած S-Bahn կայարանի վերակառուցումով։ 2008 թվականի վերջերին արդեն այդտեղ S-Bahn և U-Bahn կայարանները միավորվեցին, իսկ նախկին գլխավոր կայարանը՝ «Հարավային Վիեննան» շարքից հանվեց։ Վերջինիս հիմնական ծառայությունները, որոնք տեղավորված էին 11-19-րդ կառամատույցներում, տեղափոխվեցին Վիեննայի Մայդլինգ կայարան [5]:
Նոր՝ Կենտրոնական կայարանի շինարարությունն սկսվեց 2010 թվականի ապրիլին[6], 2012-ի դեկտեմբերին այն մասամբ արդեն շահագործման էր հանձնվել։ 2015 թվականին շինարարությունն ավարտվեց, և Կենտրոնական կայարանը շարք մտավ իր ամբողջ կարողությամբ։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Տանիքների պատրաստումը 2011 թ.
-
Կառույցը 2012 թ. հունվարին
-
Կառույցը 2012 թ. հոկտեմբերին
-
11A և 12A կառամատույցները
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Wien Hauptbahnhof officially inaugurated»։ Railway Gazette International։ հոկտեմբերի 10, 2014
- ↑ «Wien Hauptbahnhof and Wieden»։ The Rough Guide to Vienna։ Rough Guides։ էջ 136։ (subscription required (help))
- ↑ Averbuck Alexis, Bedford Neal (2009)։ Western Europe։ Lonely Planet։ էջ 66
- ↑ http://www.hauptbahnhof-wien.at/de/Planungen/Bahnkonzept/index.jsp Archived 2017-10-11 at the Wayback Machine. | título=Bahnkonzept Hauptbahnhof Wien | editorial| fechaacceso=5 de abril de 2011 }}
- ↑ http://www.oebb.at/pv/de/Aktuelles/Countdown_fuer_Wien_Suedbahnhof/Downloads/Fahrgastinfo_EN200911.pdf | título=Passenger Info: Timetable changes with closure of Vienna Südbahnhof from December 13th, 2009 | editorial=| fechaacceso=13 de febrero de 2010 }} |2=http://www.oebb.at/pv/de/Aktuelles/Countdown_fuer_Wien_Suedbahnhof/Downloads/Fahrgastinfo_EN200911.pdf |bot=InternetArchiveBot }}
- ↑ http://www.hauptbahnhof-wien.at/ Archived 2018-02-11 at the Wayback Machine. |título= Main page|idioma= alemán|editorial= Hauptbahnhof Wien|fechaacceso= 15 de octubre de 2010}}
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Official Website of the project Archived 2018-02-11 at the Wayback Machine. (գերմ)
- Map of the area Archived 2012-03-03 at the Wayback Machine. (գերմ.)
- Building proposals (գերմ.)
|