Վիդ Բելեց
Քաղաքացիությունը | Սլովենիա | ||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 6, 1990[1][2] (34 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Մարիբոր, Սլովենիա | ||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 192 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 88 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | դարպասապահ | ||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Վիդ Բելեց (սլովեն.՝ Vid Belec, հունիսի 6, 1990[1][2], Մարիբոր, Սլովենիա), սլովենացի ֆուտբոլիստ, իտալական «Սալեռնիտանա» ակումբի և Սլովենիայի ազգային հավաքականի դարպասապահ։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիդ Բելեցը «Մարիբոր» ակումբի սան է։ Այնտեղից նա տեղափոխվել է իտալական «Ինտերնացիոնալե», բայց չի կարողացել խաղալ թիմում և վարձավճարով տեղափոխվել է Սերիա B-ի «Կրոտոնե» ակումբ։ Այդ ակումբում նա իր նորամուտը նշել է 2010 թվականի սեպտեմբերի 4-ին «Տորինոյի» դեմ խաղում[3]։ Ընդհանուր առմամբ «Կրոտոնեում» Բելեցն անցկացրել է երկու մրցաշրջան, որոնցում մասնակցել է 53 հանդիպման, ներառյալ Իտալիայի գավաթը։
2012 թվականին Բելեցը վերադարձել է «Ինտերնացիոնալե»՝ որպես երրորդ դարպասապահ, հայրենակից Սամիր Հանդանովիչից և Լուկա Կաստելացիից հետո։ 2012 թվականին օգոստոսի 30-ին Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Ինտեր» - «Վասլույ» (Ռումինիա) հանդիպման 33-րդ րոպեին 0-0 հաշվի ժամանակ փոխարինել է հեռացված Լուկա Կաստելացիին։ Հանդիպման վերջնական հաշիվն է՝ 2-2[4]։
2013 թվականի հուլիսի 15-ին Բելեցը վարձավճարով տեղափոխվել է պորտուգալական «Օլյանենսե»։ 2014 թվականի սեպտեմբերի 1-ին Բելեցը կրկին վարձավճարով տեղափոխվել է թուրքական «Քոնյասփոր»։ Պայմանագիրը լուծարվել է 2015 թվականի փետրվարի 2-ին, և նա վերադարձել է «Ինտեր»[5]։
2015 թվականի օգոստոսի 31-ին պայմանագիր է ստորագրել իտալական «Կարպի» թիմի հետ, որտեղ խաղացել է մինչև 2017 թվականի հուլիսի 7-ը, երբ տեղափոխվել է իտալական մեկ այլ ակումբ՝ «Բենևենտո»[5]։
2018 թվականին սկզբում վարձավճարով, այնուհետև մշտական հիմունքներով տեղափոխվել է «Սամպդորիա», որում, սակայն, անցկացրել է ընդամենը 2 հանդիպում։ 2019 թվականին վարձավճարով տրվել է կիպրոսյան «ԱՊՕԷԼ» ակումբին[5]։
Վարձավճարի ժամկետը լրանալուց հետո, 2020 թվականի սեպտեմբերի 25-ին 650 հազար եվրոյով վաճառվել է իտալական «Սալեռնիտանա» ակումբին, որտեղ էլ հանդես է գալիս մինչ օրս[5]։
Ազգային հավաքականի կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիդ Բելեցը խաղացել է երկրի տարբեր տարիքային խմբերի երիտասարդական հավաքականներում։ 2011 թվականի փետրվարի 9-ին նա առաջին անգամ հրավիրվել է Սլովենիայի առաջին հավաքական Ալբանիայի դեմ ընկերական խաղին[6]։ Այդ ժամանակից ի վեր Բելեցը պարբերաբար հրավիրվում է ազգային հավաքական, որտեղ անցկացրել է 16 հանդիպում[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Торино (Турин) — Кротоне (Кротоне) — 1:1
- ↑ Интер — Васлуй
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Vid Belec - Player profile 20/21». _ (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն)(չաշխատող հղում) - ↑ «Албания — Словения — 1:2». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «NZS – Nogometna zveza Slovenije». www.nzs.si (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Անձնագիր Սլովենիայի հավաքականի պաշտոնական կայքում(սլովեն.) )
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը National Football Teams կայքում(անգլ.)
- Պրոֆիլը aic.football.it կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիդ Բելեց» հոդվածին։ |
|
- Հունիսի 6 ծնունդներ
- 1990 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մարիբոր քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բենևենտոյի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- Ինտեր Միլանի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Կարպիի ֆուտբոլիստներ
- Կրոտոնեի ֆուտբոլիստներ
- Մարիբորի ֆուտբոլիստներ
- Սալեռնիտանայի ֆուտբոլիստներ
- Սամպդորիայի ֆուտբոլիստներ
- Սլովենացի ֆուտբոլիստներ
- Սլովենիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի դարպասապահներ
- Օլյանենսեի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ