Վիգեն Պապիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիգեն Պապիկյան
Ծնվել էՀայաստան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություննյարդաբան, բժիշկ և հետազոտող
Հաստատություն(ներ)Բոստոնի համալսարան
Ալմա մատերՉիկագոյի համալսարան, Feinberg School of Medicine? և Բեյրութի ամերիկյան համալսարան

Վիգեն Լ. Պապիկյան (անգլ.՝ Viken L. Babikian, արևմտահայերեն՝ Վիկեն Լ. Բաբիկյան, , Հայաստան), հայազգի ամերիկացի բժիշկ, նյարդաբանության պրոֆեսոր[1][2]։ Գլխուղեղի անոթների հիվանդությունների, մասնավորապես՝ ինսուլտի հետազոտության բնագավառի ճանաչված մասնագետ[3]։ Բժշկագիտության բնագավառում մի շարք գիտահետազոտական աշխատանքների հեղինակ[4][5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիգեն Լ. Պապիկյանը բժշկագիտության դոկտորի աստիճան է ստացել Բեյրութի Ամերիկյան համալսարանում (Բեյրութ, Լիբանան, 1981թ.), ինչպես նաև Չիկագոյի համալսարանի հիվանդանոցի օրդինատուրայում (Չիկագո, Իլինոյս, 1984թ.)[2]։

1986 թվականին աշխատանքի է անցել է Բոստոնի համալսարանի նյարդաբանության ամբիոնում[2]։ Նա նյարդաբանության պրոֆեսոր է, Բոստոնի համալսարանի անոթային նյարդաբանության բաժանմունքի տնօրեն, Բոստոնի բժշկական կենտրոնի «Stroke» ծառայության համատնօրեն[2][6][7]։

Վիգեն Պապիկյանը կանգնած է եղել ինսուլտի ուսումնասիրության ակունքներում։ Մասնակցել է բազմաթիվ կլինիկական հետազոտությունների։ Հետազոտական նախագծերի և դրանց արդյունքների մասին տեղեկատվությունը հրապարակված է Բոստոնի համալսարանի կայքում[5]։

Պապիկյանը դասախոսել է աշխարհի խոշորագույն բժշկագիտական կենտրոններում, անցկացրել ավելի քան 100 հեռակա դասախոսություն[2]։

Նա Journal of Neuroimaging ամսագրի խմբագիրներից է[2][8]։

Անվանի գիտնական-բժիշկը 2016 թվականին Կարլոս Ս. Կասեի ամենամյա երկրորդ գիտահետազոտական սիմպոզիումում ներկայացրել է ինսուլտի հետազոտության ու դրա դեմ պայքարի ասպարեզում Բոստոնի բժշկական կենտրոնում կատարված աշխատանքների մասին հանգամանալի ակնարկ[9]։

Բժշկագիտական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկական գիտությունների դոկտոր, նյարդաբանության պրոֆեսոր Վիգեն Պապիկյանի[2] բժշկական աշխատանքների ցանկը տեղադրված է Բոստոնի համալսարանի նյարդաբանության ամբիոնի կայքում[10]։ Նա հրատարակել է 4 դասագիրք և 150-ից ավելի գիտական հոդվածներ ու կոթողային աշխատությունների գլուխներ, դասախոսություններ է կարդացել աշխարհի խոշորագույն բժշկագիտական կենտրոններում[11]։

Նրա հեղինակած և լայն տարածում գտած տեղեկատու ձեռնարկներից են հետևյալները..

  • Neurosonology / Charles H Tegeler, MD, Viken L. Babikian, Camilo R. Gomez Mosby, 1996 — str: 513[12]
  • Transcranial Doppler Ultrasonography / Viken L. Babikian, Lawrence R. Wechsler Butterworth-Heinemann, 1999 — str: 409[13]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Stroke | Divisions | Neurology». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 25-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Stroke, Cerebrovascular Disease — Neurology». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 25-ին.
  3. “Viken L. Babikian's research while affiliated with Boston University and other places ”
  4. «Viken L. Babikian's research works | Boston University, MA (BU) and other places». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 25-ին.
  5. 5,0 5,1 «Scholarly Activities | Neurology». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 25-ին.
  6. «Stroke | Neurology». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 25-ին.
  7. «Profiles | Neurology». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 25-ին.
  8. «Армянин. Обсуждение на LiveInternet — Российский Сервис Онлайн-Дневников». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 25-ին.
  9. «Department of Neurology Hosts Second Annual Carlos S. Kase Research Symposium | Chobanian & Avedisian School of Medicine». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 25-ին.
  10. «Neurology». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 25-ին.
  11. «Викен Бабикян примет участие в 6-ом Международном медицинском конгрессе Армении | Путешествия». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 25-ին.
  12. «Neurosonology — Google Книги». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 25-ին.
  13. «Transcranial Doppler Ultrasonography — Google Книги». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]