Վերջնական փոթորիկը
Վերջնական փոթորիկը անգլ.՝ The Final Storm | |
---|---|
Երկիր | Կանադա Գերմանիա |
Ժանր | մարտաֆիլմ, ֆիլմ աղետի մասին, սարսափ ֆիլմ և ապոկալիպտիկ ֆիլմ |
Թվական | 2010 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ուվե Բոլ |
Պրոդյուսեր | Ուվե Բոլ |
Դերակատարներ | Սթիվ Բաչիչ, Լորեն Հոլի և Լյուք Փերի |
Օպերատոր | Մաթիաս Նոյման |
Նկարահանման վայր | Վանկուվեր |
Կինոընկերություն | Brightlight Pictures |
Տևողություն | 88 րոպե |
Բյուջե | 5 000 000 $ |
«Վերջնական փոթորիկը» (անգլ.՝ The Final Storm), Ուվե Բոլլի գեղարվեստական ֆիլմը։ Այն նկարահանված է ապոկալիպտիկական թրիլլերի ձևով, այն վիդեոկրիչների վրա դուրս է եկել 2010 թվականի գարնանը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիմայի արագ փոփոխումը համաշխարհային տնտեսական ճգնաժամ է, քաղաքներում տեղի ունեցող մասսայական անկարգությունները ամբողջ ժողովրդի մոտ այն կարծիքն են առաջացնում, որ շուտով գալու է աշխարհի վերջը։ Տեղանքում, որտեղ գտնվում է Գրեդիների ընտանիքի ֆերման, արդեն յոթ օր է անհանգստացնում է փոթորիկը։ Փոթորկի վերջին օրը տան շքամուտի մոտ է լինում Սայլաս Հենդերշոթը, ով կարծես թե ընկել էր փոթորկի մեջ և հիմա տառապում է հիշողության կորուստով։ Սայլասը այդ նույն պահին կորցնում է գիտակցությունը, իսկ Թոմը և Ջիլլիանը որոշում են նրան ապրելու տեղ տալ մինչև որ այդ ամենը կվերջանա։ Նրան անկողնու վրա դնելով նրանք նկատում են նրա մեջքի և ձեռքի վրայի տարօրինակ դաջվածքները, որի վրա հատված էր Ղուկասի ավետարանի.
Թող որ մեռածները թաղեն իրենց մեռելներին։ |
Հաջորդ օրը մինչև Սայլասի հայտնվելը պարզ եղանակ էր՝ փոթորիկը վերջացել էր, սակայն բնությունը իրեն տարօրինակ է պահում. ամբողջ կենդանական աշխարհը կարծես անհետացել է, չի լսվում ոչ ճպուռների ճռճռոցը և ոչ էլ ճնճղուկների ծլվլոցը։ Սեյլասը համոզում է ֆերմայի ապրողներին այն բանում, որ այս ամենը աշխարհի վերջի առաջին նշաններն են, և որպես իր խոսքերի ապացույց արտասանում է հատված Հովհաննեսի հայտնությունից։ Տեղատարափ անձրև, կենդանիների անհայտացում, «արյունոտ լուսին»՝ այս ամենը Սայլասի կողմից բացատրվում են որպես աշխարհի վերջի սկիզբը։ Թոմը թերահավատորեն է մոտենում Սայլասի խոսքերին, սակայն այն բանից հետո, երբ նա այցելում է հարևան ֆերմային, և տեսնում է, որ բոլոր իրերին ոչ ոք չի դիպել, սակայն ֆերմայի տերերը և բոլոր կենդանիներն անհետ կորել են։ Թոմը սկսում է կասկածել։ Նրանք չորսով գնում են ուտելիք և վառելիք փնտրելու, սակայն ապարդյուն։ Քաղաքում ոչ ոք չէր մնացել։
Այն բանից հետո, երբ Գրեդի ընտանիքը Սայլասի հետ միասին ֆերմա է վերադառնում, ֆիլմը ակոկալիպտիկական ժանրից փոխվում է հոգեբանականի։ Ժամանակ առ ժամանակ Թոմը հին թերթերի շնորհիվ իմանում է, որ 22 տարի առաջ ֆերման պատկանում էր Սայլասի հորը, ով հարբեցող էր և այդ պատճառով այլևս հողի սեփականատերը չէր։ Զայրացած Սայլասը կախաղան հանեց հորը ծառի վրա, և դրանից հետո մի քանի մարդ ևս սպանելով այդ ամբողջ ժամանակն անց է կացրել բանտում։ Սայլասը Թոմին կախում է այն նույն ձևով, ինչպես և հորը, և փորձում է համոզել Ջիլլիանին որպես կին և տղամարդ ապրել ընտանիքում։ Գրեմը փրկում է հորը մահից, և նա կարողանում է թուլացնել Սայլասին, այրել նրան և ծակել պատառաքաղով։ Թոմի և Ջիլլանի երջանիկ միացման ժամանակ Գրեմը նրանց առաջարկում է ուշադրություն դարձնել գիշերային երկնքին. Այնտեղ մեկը մյուսի ետևից հանգչում էին աստղերը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Սթիվ Բաչին | Թոմ Գրենդի |
Լորեն Հոլլի | Ջիլլիան Գրեդի |
Լյուկ Պերրի | Սայլաս Հենդերշոթ |
Կոուլ Հիպպեր | Գրեմ Գրեդի |
Բլու Մանկումա | Չարլզ Բուկեր |
Մայքլ Էկլունդ | սուպերմարկետի կողքի մարդը |
Ֆիլմի ստեղծումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել 2008 թվականի երկրորդ կեսին Վանկուվերում (Բրիտանական Կոլումբիա, Կանադայում)[1]։ Նկարահանված լինելով ոչ մեծ բյուջեով կանադական դերասանների և կանադական սցենարիստի հետ, այլ ոչ համակարգչային խաղի հիման վրա, ֆիլմն իր համար կինովարձող չգտավ և որոշ ժամանակ անուշադրության էր մատնված մինչև այն ժամանակ, երբ միանգամից սկսեցին այն վաճառել սկավառակների վրա ԱՄՆ-ում (2010 թվականի ապրիլի 13)[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Վանկուվերում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010 ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- Գերմանական մարտաֆիլմեր
- Գերմանական ֆիլմեր
- Կանադական մարտաֆիլմեր
- Կանադական ֆիլմեր
- Ֆիլմեր ապոկալիպսիսի մասին
- Գերմանական անգլերեն ֆիլմեր
- Կանադական անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների գերմանական ֆիլմեր
- 2010-ականների կանադական ֆիլմեր