Վերջին տերևը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վերջին տերևը
The Last Leaf
Տեսակպատմվածք
ՀեղինակՕ. Հենրի
Բնագիր լեզուանգլերեն
Հրատարակություն1907

«Վերջին տերևը» (անգլ.՝ The Last Leaf), ամերիկացի արձակագիր Օ. Հենրիի նովելը՝ հրատարակված 1907 թվականին «Վառվող ջահ» պատմվածքների ժողովածուում:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրինվիչ֊Վիլլիջ փոքրիկ թաղամասի եռահարկ տներից մեկում ապրում են երկու երիտասարդ նկարիչներ՝ Սյուն և Ջոնսին: Ջոնսին հիվանդացել էր թոքաբորբով և գտնվում էր մահվան շեմին: Նրա սենյակի պատուհանից երևում էր, թե ինչպես էին բաղեղից թափվում տերևները: Ջոնսին համոզված է, որ հենց ծառից ընկնի վերջին տերևը, ինքը կմահանա: Սյուն փորձում է ընկերուհուն համոզել հրաժարվելու հոռետեսական մտքերից:

Նույն տան ներքևի հարկում ապրում էր վաթսունամյա անհաջողակ նկարիչ Բերմանը, որը շարունակ երազում էր գլուխգործոց նկարել, բայց նույնիսկ փորձ չէր անում սկսել այն: Սյուն գնում է ծերունի Բերմանի մոտ նրան նկարելու խնդրանքով և պատմում ընկերուհու հիվանդության ու նրա հիմար համոզմունքի մասին, ինչն առաջացնում է ծեր նկարչի ծաղրը նմանատիպ հիմար երևակայության նկատմամբ.

Aquote1.png Հնարավո՞ր է այդպիսի անմտություն՝ մեռնել, որովհետև այդ անիծյալ բաղեղի վրայից տերևները թափվում են։ Առաջին անգամ եմ լսում։ <…> Ինչպե՞ս եք թույլ տալիս նրան՝ գլուխը լցնել նման տխմարությամբ։ Ա՜խ, խե՜ղճ փոքրիկ միսս Ջոնսի։ Aquote2.png


Զրույցի ավարտից հետո երիտասարդ նկարիչն ու նրա նորաթուխ բնորդը աստիճաններով բարձրանում են Սյուի ու Ջոնսիի արվեստանոցը:

Գիշերը քամոտ էր ու անձրևոտ: Հաջորդ առավոտյան հիվանդը պահանջում է բարձրացնել վարագույրը, որպեսզի տեսնի, թե քանի տերև է մնացել բաղեղի վրա: Անբարենպաստ եղանակից հետո աղյուսե պատի վրա երևում էր վերջին տերևը: Ջոնսին համոզված է, որ շուտով այն կընկնի, և այդ ժամանակ էլ ինքը կմահանա: Սակայն հաջորդ օրն ու գիշերն տերևը շարունակվում էր ճյուղից կախված մնալ: Ի զարմանս աղջկա՝ այն տեղում մնաց նաև հաջորդ օրը: Դա Ջոնսիին համոզում է, որ ինքը մեղք է գործել իր համար մահ ցանկանալով, և վերադարձնում է ապրելու կամքը:

Առավոտյան գալիս է բժիշկն ու ասում, որ Ջոնսին առողջանալու լավ հնարավորություններ ունի: Այնուհետև հաղորդում է, որ պետք է այցելի ևս մեկ հիվանդի, որի ազգանունը Բերման է. ծերունին շատ թույլ է, իսկ հիվանդությունը՝ ծանր: Հաջորդ առավոտյան բժիշկը հաստատում է, որ Ջոնսին ամբողջովին առողջանալու ճանապարհին է: Նույն օրվա երեկոյան Սյուն ընկերուհուն պատմում է, որ Բերմանը հիվանդանոցում մահացել է թոքաբորբից.

Aquote1.png Նա ընդամենը երկու օր միայն հիվանդացավ։ Առաջին օրվա առավոտյան դռնապանը խեղճ ծերուկին գտել էր իր սենյակում՝ հատակին ընկած։ Նա գիտակցությունը կորցրել էր։ Կոշիկներն ու ամբողջ հագուստը թաց էին և սառույցի պես պաղ։ <…> Հետո գտան լամպը, որ դեռ վառվում էր, տեղից շարժած սանդուղքը, մի քանի ցրված վրձիններ և ներկապնակը՝ դեղին ու կանաչ ներկերով։ Սիրելի՛ս, նայի՛ր պատուհանից դուրս բաղեղի վերջին տերևին։ Դու չէի՞ր զարմանում, որ նա քամուց չի դողում ու չի շարժվում։ Այո, սիրելի՛ս, հենց դա էլ Բերմանի գլուխգործոցն է. նա այդ տերևը նկարել էր այն գիշերը, երբ ընկավ վերջին տերևը։ Aquote2.png


Մեկնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վերջին տերևը» ստեղծագործությունն Օ. Հենրիի՝ անսպասելի ավարտով նովելների բնորոշ օրինակ է:

Գրողի ժամանակակից քննադատության մեջ տարածված է եղել այն կարծիքը, որ նովելին հատուկ է ավելորդ սենտիմենտալությունն ու անհավանականությունը: Այսօրվա ամերիկյան կարծիքներում «Վերջին տերևը» նովելի այլընտրանքային մեկնաբանությունը ներկայացվում է ֆեմինիստական լույսի ներքո. քննադատները ուշադրություն են դարձնում այն բանին, որ իրար հետ ապրող երկու աղջիկների մոտ ներխուժել է «միստր Թոքաբորբը», որ Սյուն հիվանդագին է արձագանքում բժշկի այն հարցին, թե արդյոք Ջոնսին չունի ընտրած տղամարդ և այլն[1]:

Արվեստի մյուս տեսակներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1952 թվականին թողարկվել է պատմվածքի առաջին և ամենահայտնի էկրանավորումը՝ «Կարմրամորթների առաջնորդը և այլք...» ֆիլմը[2]:
  • 2003 թվականին էկրաններին է հայտնվել այս նովելի մոտիվներով նկարահանված «Ամանորյա սիրերգ» գեղարվեստական ֆիլմը, որի ռեժիսորը Գեորգի Յունգվալդ-Խիլկևիչն է:
  • Սվետլանա Կոպիլովան ունի «Վերջին տերևը» երգ, որը գրվել է պատմվածքի մոտիվներով, և համապատասխան անիմացիոն տեսահոլովակ:
  • Օ. Հենրիի պատմվածքի յուրահատում հղում է Իլյա Գլազունովի «Հիվանդը: Վերջին տերևը» (1999) նկարը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Abby H. P. Werlock. Companion to Literature: Facts on File Companion to the American Short Story. — NY., 2010. — P. 393.
  2. «O. Henry's Full House»։ Internet Movie Database(անգլ.)։ Վերցված է սեպտեմբերի 19, 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]