Վերխոյանսկի լեռնաշղթա
Վերխոյանսկի լեռնաշղթա | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Ռուսաստան |
Վարչատարածքային միավոր | Սախա-Յակուտիայի հանրապետություն |
Նյութ | փոխակերպված ապար |
Լեռնաշղթա | Eastern Siberian Bergland? |
Բարձրություն (ԲԾՄ) | 2409 մետր |
Երկարություն | 1200 կմ |
Մեծագույն գագաթ | Mus-Khaya? |
Վերխոյանսկի լեռնաշղթա (ռուս.՝ Верхоянски хребет), լեռնաշղթա Սախա-Յակուտիայի Հանրապետության հյուսիս-արևելքում։ Ջրբաժան է Լենա, Ալդան, Օմոլոյ, Յանա և Ինդիգիրկա գետերի ավազանների միջև։
Աղեղնաձև ձգված է 1200 կմ, Յանայի գետաբերանից մինչև Ալդանի աջ վտակ Տոմպոյի կիրճը։ Լայնությունը 100-250 կմ է։ Կազմված է մի շարք լեռնաշղթաներից։
Վերխոյանսկի լեռնաշղթայի կատարներն ունեն ռելիեֆի ալպիական ձևեր, տեղ-տեղ՝ հարթված մակերեսներ (բարձրությունը՝ մինչե 2389 մ)։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման ցուրտ է, խիստ ցամաքային։ Հունվարի միջին ջերմաստիճանը -36 °C-ից մինչև -38°С է, հուլիսինը՝ 12-14°С։ Ամենուրեք տարածված է բազմամյա սառածությունը։
Բնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուսականությունն աղքատ է։ Հարավում 800-1200 մ բարձրությունների վրա աճում են խեժափիճու նոսր անտառներ։ Հյուսիսի պատսպարված հովիտներում հանդիպում են լաստենու, բևեռային ուռենու, կեչու և մայրենու ցածրահասակ, փռվող թփուտներ, որոնք դեպի վեր տեղի են տալիս լեռնատունդրային բուսականությանը։
Ամենաբարձր լեռնագագաթներին իշխում է արկտիկական անապատը։ Կան ոսկու, անագի և այլ օգտակար հանածոներ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՆԱՍԱ-յի լուսանկարներ Արխիվացված 2004-12-08 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերխոյանսկի լեռնաշղթա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |