Վերիլա
Վերիլա | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեռ |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Պեռնիկի մարզ և Սոֆիայի մարզ[1] |
Երկարություն | 20 կմ |
Լայնություն | 12 կմ |
Վերիլա (բուլղար․՝ Верила), լեռ, որը գտնվում է Բուլղարիայի արևտմյան մասում, Վրիլո-Ռույսկյան լեռնաշղթայում։ Գտնվում է բուլղարական Ռիլա և Վիտոշա լեռների միջև։ Լեռան ամենաբարձր կետը Գոլյամ Դեբելցն է։
Լեռան ստորոտին տեղակայված են բնակավայրեր՝ հյուսիսային մասում՝ Լիցեն և Դոսպեյ, արևմտյան մասում՝ Դրեն և Դելյան, հարավում՝ Տոպոլինցա։ Վիտոշա լեռը Վերիլային սահմանակցում է հյուսիսում, իսկ Ռիլան՝ հարավում։ Վերիլայի հյուսիսարևելյան սահմանակիցը Պլանա լեռն է։ Վերիլան ջրբաժան է հանդիսանում երկու գետերի՝ Ստրումի և Իսկիրի միջև, համապատասխանաբար նաև Սև և Եգեյան ծովերի միջև։
Գարնանը՝ երբ ձյունը հալչում է, Վերիլայի վրա առաջանում են լեռնային արագահոս գետեր։ Նրանից դուրս է հոսում միայն Տոպոլնիցան՝ ճանապարհին հավաքելով մի քանի վտակներ։ Այստեղից էլ գալիս է լեռան անվանումը՝ հանդիսանալով Ռիլայի հականիշը՝ «լեռ, լի ջրերով»։
Լեռան հյուսիսային լանջերը ծածկված են խառը կաղնու և հաճարենու անտառներով։ Լեռը մտնում է ЕС «Натура 2000»-ում հատուկ պահպանվող տարածքների ցանկում։ Լեռան մոտակայքով է անցնում Е4 զբոսաշրջային երթուղայինը՝ միացնելով Վերտոշա, Վերիլա. Ռիլա, Պրին և Սլավյանկա լեռները։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Мичев, Н и Ц. Михайлов, И. Вапцаров и Св. Кираджиев, Географски речник на България, София 1980 г., стр. 104-105. Archived 2017-07-30 at the Wayback Machine.
- ↑ 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.