Վերա Շեբեկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վերա Շեբեկո
Ծնվել էհուլիսի 10, 1938(1938-07-10) (84 տարեկան)
ԾննդավայրԿրուպսկի շրջան, Մինսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունԲելառուսի պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող, հաղորդավար և հեռուստահաղորդավարուհի
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան
և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ
ԵրեխաներՅուրի Մելիսով

Վերա Ալեքսեևնա Շեբեկո (ռուս.՝ Ве́ра Алексе́евна Шебе́ко, հուլիսի 10, 1938(1938-07-10), Կրուպսկի շրջան, Մինսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), ԽՍՀՄ Կենտրոնական հեռուստատեսության հաղորդավար, ԽՍՀՄ Կենտրոնական հեռուստատեսության տեղեկատվության գլխավոր խմբագրության «Նորություններ» հաղորդաշարի խմբագիր։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1985)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին ավարտել է Բելառուսի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության բաժինը։ 1968-1971 թվականներին աշխատել է Բելառուսի ռադիոկայաններում որպես հաղորդավար, աշխատել է Գրոդնոյի հեռուստաընկերությունում, ԽՄԿԿ անդամ է եղել մինչև 1991 թվականը։

1971-1991 թվականներին աշխատել է Կենտրոնական հեռուստատեսությունում հաղորդավարական բաժնում, վարել  է «Ժամանակ» հաղորդաշարը, ինչպես նաև «Ընկեր երգ» և այլ հաղորդումներ։ Հեռարձակումներ է կազմակերպել Կարմիր հրապարակից։  

Իգոր Լեոնիդովիչ Կիրիլլովի հետ եղել է «Ժամանակ» տեղեկատվական հաղորդաշարի առաջին հաղորդավարներից։ 1991 թվականի օգոստոսի 19-ին, Կենտրոնական հեռուստատեսությամբ «Ժամանակ» հաղորդման ընթացքում, հաղորդավար Եվգենի Կոչերգինի հետ միասին կարդացել են Արտակարգ իրավիճակների պետական կոմիտեի հայտարարությունը ԽՍՀՄ Նախագահ Միխայիլ Գորբաչովի կողմից առողջական վիճակի պատճառով իր պարտականությունները կատարելու անհնարինության և երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին[1]։

Հետխորհրդային շրջանում եղել է խոսքի ուսուցչուհի НТВ[2][3] и «НТВ-Плюс»[4] և «НТВ-Плюс»[5] հեռուստաալիքներում, մի քանի տարի աշխատել է այդ հեռուստաալիքների աշխատակիցների հետ՝ սովորեցնելով խոսքի գրագիտություն[6][7][8]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամուսինը՝ Մելիս Վաակովիչ Մշեցյան - լրագրող,
  • Որդին՝ Յուրի Մշեցյանը եղել է «Эпидемия» խմբի կիթառահար,
  • Թոռնիկը՝ Ալիսա Մելիսովա (ծնվ․՝ 2009)։

Ճանաչում և պարգևներ  [խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1985),
  • Պատվո նշան շքանշան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]