Վերա Զախարովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վերա Զախարովա
Ծնվել էհոկտեմբերի 11, 1946(1946-10-11)
ԾննդավայրՆիժնի Տագիլ, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էսեպտեմբերի 2, 1993(1993-09-02) (46 տարեկանում)
Վախճանի վայրԱնգարսկ, Իրկուտսկի մարզ, Ռուսաստան
Մասնագիտությունգրող, լրագրող, բանաստեղծ և խմբագիր
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Ստեղծագործական շրջան1963—1993
Ուշագրավ աշխատանքներ«Я уже здесь была» (1968)
«Ձեր քնքուշ կերպարը»
«Ընտանեկան անախորժություններ»
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱմուսինՕլեգ Կորիլցև
Զավակներ2 դուստր

Վերա Գենադիի Զախարովա (ռուս.՝ Вера Геннадьевна Захарова, 11 հոկտեմբերի, 1946, Ներքին Տագիլ, Սվերդլովսկի մարզ, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ2 սեպտեմբերի, 1993, Անգարսկ, Ռուսաստան), ռուս խորհրդային գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերա Զախարովան ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 11-ին Նիժնի Տագիլ փոքր քաղաքում, ծառայողների ընտանիքում[1]։

1960-ական թվականների սկզբին տեղափոխվել է Անգարսկ[2]։ Ավարտել է Անգարսկի տեխնիկումը։

Վերա Զախարովայի առաջին բանաստեղծությունները տպագրվել է 1963 թվականի հոկտեմբերի 17-ին «Знамя коммунизма» քաղաքային թերթում։ 1965 թվականից աշխատել է Անգարսկի նավթամշակման գործարանում։

1972 թվականին հեռակա կարգով ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը։ 1983 թվականից հանդիսանում է ԽՍՀՄ Գրողների միության անդամ։

Մինչ 1989 թվականը որպես ռադիոհաղորդումների խմբագիր աշխատել է Անգարսկի գործարաններից մեկում։

Վերա Զախարովան մահացել է 1993 թվականի սեպտեմբերի 2-ին[3] քաղցկեղից։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամուսինը - Օլեգ Կորիլցև (ծնվ.՝ 20 հուլիսի, 1934), ռադիոլրագրող, Ռուս գրողների միության անդամ[4],
  • Դուստր - Լադա, ամուսնացած է, ապրում է Նյու Յորքի արվարձանում,
  • Դուստր - Տատյանա Օլեգովնա:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերա Զախարովան հեղինակել է բանաստեղծությունների երկու գրքեր։ Ստեղծագործական կյանքի որոշակի շրջանում նա գրել է արձակ։ 1980 թվականին «Сибирь» ամսագրում տպագրվել է Վերա Զախարովայի «Ձեր քնքուշ կերպարը» (ռուս.՝ «Ваш милый образ») պատմվածքը անհույս, բայց լուսավոր սիրո մասին։

1983 թվականին Իրկուտսկի հրատարակչությունում լույս է տեսնում Վերա Զախարովայի «Ընտանեկան անախորժություններ» (ռուս.՝ «Семейные неприятности») վեպը։ Այն փորձում էր պարզել, թե ինչ տեղ ունի կինը խորհրդային հասարակության մեջ ու ընտանիքում[5]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Захарова, В. Г. Я уже здесь была: Стихи. — Иркутск: Восточно-Сибирское книжное издательство, 1968. — 36 с. — 10 000 экз.[6]
  • Захарова, В. Г. Дневник: Стихи. — Иркутск: Восточно-Сибирское книжное издательство, 1973. — 54 с.[7]
  • Захарова, В. Г. Семейные неприятности: Роман. — Иркутск: Восточно-Сибирское книжное издательство, 1983. — 222 с. — 15 000 экз.[8]
  • Захарова, В. Г. Ваш милый образ: Роман, рассказы. — М.: Современник, 1988. — 269 с. — (Новинки «Современника»). — 30 000 экз. — ISBN 5-270-00171-3[9]
  • Захарова, В. Г. Весной: Повесть, рассказы. — Иркутск: Восточно-Сибирское книжное издательство, 1989. — 215 с. — 15 000 экз. — ISBN 5-7424-0106-X[10]
  • Захарова, В. Г. Семейные неприятности: Роман, повести. — Иркутск: Восточно-Сибирское книжное издательство, 1992. — 400 с. — 30 000 экз. — ISBN 5-7424-0432-8[11]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]