Վերա Բաևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վերա Բաևա
Ծնվել էմարտի 29, 1936(1936-03-29) (85 տարեկան)
Ուֆա, ՌԽՖՍՀ, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունօպերային երգչուհի, երաժշտության ուսուցիչ և երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունUrals Mussorgsky State Conservatoire?
ՊարգևներԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ

Վերա Միխայլովնա Բաևա (ռուս.՝ Вера Михайловна Баева, մարտի 29, 1936(1936-03-29), Ուֆա, ՌԽՖՍՀ, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս օպերային և կամերային երգչուհի (լիրիկո-կոլորատուրային սոպրանո), մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1986

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերա Բաևան ծնվել է 1936 թվականի մարտի 29-ին Ուֆայում՝ բազմազավակ ընտանիքում։

1959 թվականին ավարտել է Ուրալի կոնսերվատորիան (Սվերդլովսկ, այժմ՝ Եկատերինբուրգ)։ Սոլո երգեցողության դասարանում սովորել է Պ. Նոզդրովսկայայի մոտ, իսկ կամերային երգեցողության դասարանում՝ Բ. Պևզների մոտ։

1959-2000 թվականներին եղել է Սվերդլովսկի պետական ֆիլհարմոնիայի մեներգչուհի։

Երգչուհու ստեղծագործության մեջ հիմնականը նրա մենահամերգներն են՝ դաշնամուրի ուղեկցությամբ։ Երգացանկն ընդգրկում է մոտ հինգ հարյուր ստեղծագործություն՝ ռոմանսներ, օպերային արիաներ, ժողովրդական երգեր, արևմտաեվրոպական, ռուսական և խորհրդային կամերային-վոկալ և օպերային դասական երգեր, աշխարհի ժողովուրդների երգեր։

Երգչուհու ամենանշանավոր ձեռքբերումներից մեկը Ռեյնգոլդ Գլիերի նվագախմբի հետ ձայնի համար համերգի կատարումն է։ Ստեղծագործական առանձին էջ է երգեցողությունը երգեհոնի հետ։ Մասնակցել է վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունների կատարմանը (Ջուզեպպե Վերդի, Վ. Ա. Մոցարտ և այլն)։ Նրա կատարմամբ Բախի, Գ. Ֆ. Հենդելի կանտատներից արիաները դարձել են վոկալ վարպետության օրինակ։

1968-1973 թվականներին և 1982 թվականից դասավանդել է Ուրալի Մ. Պ. Մուսորգսկու անվան կոնսերվատորիայում (1996 թվականից՝ պրոֆեսոր)։ Աշակերտների թվում են Ռուսաստանի վաստակավոր արտիստուհիներ Ի. Նաումովան, Մ. Սիլինան, Կոմիի Հանրապետության ժողովրդական արտիստուհի Ե. Լագոդան, Բուրյատիայի ժողովրդական արտիստուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Ս. Կրուպինան, միջազգային մրցույթների դափնեկիր Ն. Բելոուսովան։

1987 թվականին դարձել է Համառուսաստանյան երաժշտական ընկերության «Սվերդլովսկի մարզի երաժշտական միություն» տարածաշրջանային հասարակական կազմակերպության վարչության նախագահ։ Երիտասարդ վոկալիստների միջազգային մրցույթի՝ Եկատերինբուրգ քաղաքի մրցանակի ժյուրիի նախագահն է։

2006 թվականին Եկատերինբուրգի «Ուրալ» ստուդիայում լույս է տեսել «Սիրո ճանապարհներ» (ռուս.՝ «Дороги любви») կրկնակի ալբոմը, որում տեղ են գտել երգչուհու 42 ձայնագրություններ։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մ. Ի. Գլինկայի անվան վոկալիստների 3-րդ համամիութենական մրցույթի դափնեկիր (2-րդ մրցանակ, Մոսկվա, 1965)
  • ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (27 մարտի, 1972)
  • ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (12 սեպտեմբերի, 1979)[1]
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (31.12.1986)
  • Մեդալ «Անձնվեր աշխատանքի համար։ Ի նշանավորումն Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի»
  • Սվերդլովսկի մարզի նահանգապետի մրցանակ գրականության և արվեստի բնագավառում ակնառու նվաճումների համար (2004)
  • Եկատերինբուրգի պատվավոր քաղաքացի (1993)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]