Վերածնունդ (հուշարձան, Գյումրի)
Jump to navigation
Jump to search
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վերածնունդ (այլ կիրառումներ)
![]() «Վերածնունդ» հուշարձանը Գյումրիում | |
Գտնվում է | ![]() |
Կառուցվել է | 2015, ապրիլի 24 |
Ներկա վիճակը | Կանգուն |
«Վերածնունդ», հուշարձան Գյումրիի Բագրատունյաց այգում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանը նվիրված է Հայոց ցեղասպանությանը։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2015 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, քանդակագործ Ֆրիդ Սողոյանը, հուշարձանի ստեղծման բարերար Արթուր Անտոնյանը, գյումրեցիներ։
Հուշարձանի ստեղծման գաղափարի հիմքում հակադիր կորերի համադրությունն է, պատվանդանը և հուշարձանը՝ ձեռքերը։ Ձեռքերում պահված խաչը քրիստոնեությունն է, երկու ձեռքերը սփյուռքն ու Հայաստանն են, որ համախմբվել են հավատքի շուրջ ու պահպանում են հավատքը, ինչը կյանքի նոր սկիզբն է[1][2]։
Հուշարձանի վրա մակագրված է.
![]() |
1915: Հայոց ցեղասպանության զոհերին։ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ | ![]() |
Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ճարտարապետներ՝ Ֆրիդ Սողոյան, Ռազմիկ և Տիգրան Մանուկյաններ