Վերածնունդ հուշահամալիր (Ապարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերածնունդ հուշահամալիր (Ապարան)
«Վերածնունդ» հուշահամալիրը Ապարանում
Քարտեզ
Քարտեզ
Տեսակմշակութային ժառանգություն, memory space?, հուշահամալիր և հուշարձան
ՃարտարապետՌաֆայել Իսրայելյան
Երկիր Հայաստան[1]
ԲնակավայրԱպարան[1]
Գտնվելու վայրՊանթեոն, Խաչքար՝ Սպիտակի 1988 թ. երկրաշարժի զոհերին և Դրաստամատ Կանայանի գերեզման
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Ներկա վիճակԿանգուն
ՀՀ ՊՄԱՀ2.2/7
 Monumental Complex in Aparan Վիքիպահեստում

«Վերածնունդ» հուշահամալիր, Բաշ-Ապարանի հերոսամարտի հուշակոթող, հուշահամալիր Հայաստանի Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի մերձակայքում։ Ընդգրկված է Ապարանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշահամալիրը կառուցվել է ի հիշատակ Մեծ եղեռնի, Ապարանի հերոսամարտի և Երկրորդ աշխարհամարտում զոհվածների[2][3]։ Հուշահամալիրը բաղկացած է երեք առանձին հուշակոթողներից՝

  • 1915 Մեծ Եղեռնի նահատակներին
  • 1918 Ապարանի ճակատամարտի հերոսներին
  • 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում զոհված ապարանցիներին

Հուշարձանը կառուցված է սև տուֆից։

1994 թվականին հուշահամալիրի սկզբնամասում՝ անտառի մեջ, հիմնադրվել է զինվորական պանթեոն, որտեղ գտնվում են 1991-1994 թվականներին տեղի ունեցած Արցախյան ազատամարտի, հետագա տարիներին հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած սահմանային բախումների և 2020 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ զոհված հայ ազատամարտիկների, զինծառայողների գերեզմանները։

2000 թվականի մայիսի 28-ին «Վերածնունդ» հուշահամալիրի արևմտյան եզրաթմբի վրա հուղարկավորվել է Ապարանի հերոսամարտի ղեկավար Դրոյի՝ Դրաստամատ Կանայանի աճյունը։ Դրաստամատ Կանայանի գերեզմանն ունի բազալտե բրգի տեսք և ընդգրկված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]