Վենիամին Կիսիլևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վենիամին Կիսիլևսկի
Ծնվել էնոյեմբերի 15, 1940(1940-11-15) (78 տարեկան)
ԾննդավայրԿիև, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունԴանիլո Հալիցկու անվան Լվովի ազգային բժշկական համալսարան
Մասնագիտությունվիրաբույժ և գրող
ԱնդամությունՌուս գրողների միություն

Վենիամին Եֆիմովիչ Կիսիլևսկի (ռուս.՝ Вениамин Ефимович Кисилевскийնոյեմբերի 15, 1940(1940-11-15), Կիև, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող, արձակագիր, վիրաբույժ, Ռուս գրողների միության անդամ (1991):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենյամին Եֆիմովիչ Կիսիլևսկին ծնվել է 1940 թվականի նոյեմբերի 15-ին Կիև քաղաքում: Հայրենական պատերազմի սկզբում նրա մայրը` Պոլինա Վենյամինովնա Կիսելևսկայան (1905-2000), փոքրիկ Վենայի և իր ավագ եղբոր Միշայի հետ միասին փախել էին գերմանացիներից, երբ նրանք արդեն գրավում էին քաղաքը: Հայրը` Եֆիմ Կոնստանտինովիչ Կիսիլևսկին, զոհվում է և պատերազմից հետո ընտանիքը տեղափոխվում է Լվով: Վենյան բանաստեղծություններ սկսել է գրել հինգ տարեկանից, 11 տարեկանում «Պիոներական պրավդա» թերթում տպագրվել է նրա առաջին բանաստեղծությունը: Ավարտել է Լվովի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը և բաշխմամբ աշխատանքի անցել Կրասնոյարսկի մարզի Իլանսկ քաղաքում, որպես վիրաբույժ, գլխավոր հեմատոլոգ-ներարկող: Եղել է արյան փոխներարկման կայանի գլխավոր բժիշկ, Իլանսկում, Կրասնոյարսկում, Դոնի Ռոստովում և երկար տարիներ համատեղել բանաստեղծական աշխատանքը բժշկի աշխատանքի հետ: Ներկայումս բնակվում է Դոնի Ռոստովում , ստեղծագործություններ է գրում երեխաների և մեծահասակների համար: Հրապարակվել է Մոսկվայի, Դոնի Ռոստովի, Վորոնեժի, Էլիստայի, ԱՄՆ-ի և Կանադայի գրքային, ամսագրային և պարբերական հրատարակչություններում:

Պարգևներ, կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարձրակարգ բժիշկ, առողջապահության գերազանցիկ, ԽՍՀՄ պատվավոր երկաթուղային, ԽՍՀՄ և Ռուսաստանի պատվավոր դոնոր
  • «Հայրենական առողջապահության բնագավառում վաստակի համար» Պիրոգովի անվան մեդալ
  • «Նվիրական երազանք» ազգային մանկական գրական մրցանակաբաշխության դափնեկիր
  • Տարվա մարդ «Գրող» անվանակարգում (2008)

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր երեխաների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Седьмой канал. - Ростов н/Д: Ростиздат, 1984.
  • Чудики. - Ростов н/Д: Ростиздат, 1986.
  • Котята. — Ростов н/Д: Ростиздат, 1988.
  • Ксюша и два Лёши. - Ростов н/Д: Ростиздат, 2003.
  • Перестройка. - изд. Новая книга, 2007.
  • Настя Колобкова- изд. Новая книга, 2008.
  • Воный год. - изд. Нюанс, 2010.
  • Сказки нашего двора, - изд. РОДТ, 2016.
  • Приключения ёжика Тошки.- изд. Союз писателей, 2017.

Վեպեր և վիպակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Лампа А. Ладина. Шея. - Ростов н/Д, Элиста: Апрель. 1989.
  • Кольцо. — Ростов н/Д, Элиста: Теегин герл. 1989.
  • Ничьей быть не может. — Ростов н/Д: Москва, Физкультура и спорт, 1992.
  • Жена. По кругу. — Ростов н/Д: Мапрекон,
  • Заложники. - Ростов н/Д: Проф-Пресс, 1997.
  • Наваждение. - Ростов н/Д: Донской издательский дом, 2000.
  • Ангел. — Ростов н/Д: Новая книга, 2004.
  • Синдром. - Новая книга, 2009.
  • Антидекамерон - Старые русские, 2011.
  • Три дня Закона. - Старые русские, 2012.

Պատմվածքների ժողովածու[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Моя рожа. — Ростов н/Д: Танаис, 1997.
  • Тринадцать рассказов. - Ростов н/Д: Ростиздат, 2003.
  • Обретение. - Ростов н/Д: Новая книга, 2005.
  • Признание. - Нюанс, 2010.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]