Վելիմիր Իվիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վելիմիր Իվիչ
Պետություն(ներ)Flag of Serbia.svg Սերբիա
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 27, 2002(2002-08-27)[1] (19 տարեկան)
ԾննդավայրԲելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն[2]
ԿոչումՖԻԴԵ-ի վարպետ, միջազգային վարպետ և գրոսմայստեր[3][4]
Ներկայիս վարկանիշ2628
ՖԻԴԵ համար950122
365chessVelimir_Ivic
Chesstempo համար313215
ICCF համար313215

Վելիմիր Իվիչ (սերբ.՝ Велимир Ивић,օգոստոսի 27, 2002(2002-08-27)[1], Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն[2]), սերբ շախմատիստ, գրոսմայստեր (2020)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին մինչև 18 տարեկան պատանիների շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Վելիմիր Իվիչը Սերբիայի հավաքականի կազմում թիմային հաշվարկում նվաճել է արծաթե մեդալ, իսկ անհատական հաշվարկում՝ ոսկե մեդալе[5]։

2021 թվականին Սոչիում նա մասնակցել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը, որտեղ 1-ին տուրում 1,5:0,5 հաշվով հաղթել է ամերիկացի գրոսմայստեր Ռոբերտ Հունգասկուն, 2-րդ տուրում՝ իսպանացի Ֆրանսիսկո Վալիեխո Պոնսին, երրորդ տուրում՝ գերմանացի Մատիաս Բլյուբաումին, չորրորդ տուրում՝ ռուս գրոսմայստեր Դմիտրի Անդրեյկինին։ Եվ միայն այդ մրցաշարի 1/8 եզրափակչում Իվիչի հաղթանակների շարքը կանգնեցրել է մեկ այլ ռուս գրոսմայստեր Վլադիմիր Ֆեդոսեևը՝ 3։1 հաշվով[6]։

Վելիմիր Իվիչը ներկայացրել է Սերբիայի հավաքականը շախմատի խոշորագույն թիմային մրցաշարերում՝ երկու անգամ մասնակցել է շախմատի օլիմպիադաներին (2016-2018)[7][7], երկու անգամ՝ շախմատի Եվրոպայի թիմային առաջնությանը (2019-2021 թթ.)։

2021 թվականի նոյեմբերին Ռիգայում տեղի ունեցած ՖԻԴԵ-ի գրանդ շվեյցարական մրցաշարում Վելիմիր Իվիչը գրավել է 82֊րդ տեղը[8]։

Մրցաշարերում հաջողության հասնելու համար ՖԻԴԵ-ն 2018 թվականին Վելիմիր Իվիչին շնորհել է միջազգային վարպետի (IM) կոչում, իսկ 2020 թվականին՝ միջազգային գրոսմայստերի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://ratings.fide.com/crt/main227739.pdf
  2. 2,0 2,1 2,2 https://ratings.fide.com/title_applications.phtml?details=1&id=950122&title=IM&pb=51
  3. FIDE FIDE Standard Ratings as of 31 March 2020 — 2020.
  4. Titles approved by 2020 Executive Board in Abu Dhabi, UAE — 2020.
  5. «OlimpBase :: 17th European U18 Team Chess Championship (boys): Rymanów-Zdrój 2017»։ Արխիվացված է օրիգինալից 2022-02-22-ին։ Վերցված է 2022-02-08 
  6. «Tournament tree — FIDE World Cup 2021»։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-12-ին։ Վերցված է 2022-02-08 
  7. 7,0 7,1 «OlimpBase :: 43rd Chess Olympiad, Batumi 2018, Serbia»։ Արխիվացված է օրիգինալից 2022-02-06-ին։ Վերցված է 2022-02-08 
  8. «2021 FIDE Chess.com Grand Swiss»։ Արխիվացված է օրիգինալից 2021-11-08-ին։ Վերցված է 2021-11-09 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]