Վելատ Կագրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վելատ Կագրո
Քաղաքացիությունը  Բելգիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 13, 1999(1999-05-13) (24 տարեկան)
Ծննդավայր Բելգիա

Վելատ Կագրո (մայիսի 13, 1999(1999-05-13), Բելգիա), բելգիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը վերջին անգամ խաղացել է Նիդերլանդների ֆուտբոլի առաջին դիվիզիոնի «Breda» ՖԱ-ի կազմում կիսապաշտպանի դիրքում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կագրոն ծնվել է Բրյուսելի Սխաարբեեկ համայնքում՝ քուրդ ընտանիքում, ֆուտբոլ սկսել է խաղալ տեղի ակումբում, որտեղ նրա խաղին հետևել է «Անդերլեխտ» ՖԱ-ից։ Հետագայում նա խաղացել է նաև «Mechelen» ՖԱ-ի և «Oud-Heverlee Leuven» ՖԱ-ի երիտասարդական ակադեմիաներում, որտեղից հեռացել է 2016 թվականին՝ կնքելով պայամանագիր «Gent» ՖԱ-ի հետ՝ միանալու նրա երիտասարդական խմբերին։

«Ուրարտու»[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին՝ «Gent»-ի առաջին խմբին միանալու անհաջող փորձից հետո, Կագրոն կնքել է պայամանագիր Հայաստանի ֆուտբոլի առաջնության «Ուրարտու» ակումբի հետ[1][2]։ 2019 թվականի մարտի 3-ին նա իր պրոֆեսիոնալ նորամուտն է նշել «Նոա» ակումի դեմ խաղում, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։ 1 հաշվով[3]։ Կագրոն «Ուրարտուի» կազմում անցկացրել է ընդհանուր 10 հանդիպում[4]։

«Telstar»[խմբագրել | խմբագրել կոդը]

2019-2020 մրցաշրջանի երկրորդ կեսին պայամանագիր է ստորագրել Հոլանդիայի երկրորդ դիվիզիոնի «Telstar» ակումբի հետ[1][5]։ Ակումբի կազմում առաջին հանդիպումն անցկացրել է 2019 թվականի փետրվարի 28-ին՝ «Jong Ajax» ակումբի դեմ խաղում, 81-րդ րոպեին փոխարինելով Ռաշան Ֆերնանդեսին, խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2։ 2 հաշվով[6]։ Դրանից անմիջապես հետո մրցումները դադարեցվել են և այդ ժամանակից ի վեր չեղարկվել COVID-19-ի պատճառով, ինչը նշանակում էր, որ Կագրոն այդ մրցաշրջանում միայն մեկ հանդիպում է անցկացրել ակումբի կազմում[4]։

2020 թվականի հոկտեմբերի 19-ին Կագրոն խփել է իր առաջին պրոֆեսիոնալ գոլը «Roda JC Kerkrade» ակումբի դեմ խաղի հիմնական ժամանակից անմիջապես առաջ իրացված 11 մետրանոցից՝ ապահովելով ոչ-ոքի՝ 1։ 1 հաշիվ[7]։ Նա փոխարինել էր Սվեն վան Դորնին ընդամենը յոթ րոպե առաջ[8]։ Մրցաշրջանի ավարտին նա անցկացրել էր 28 հանդիպումներ, որոնցում դարձել էր մեկ գոլի հեղինակ[9]։

«NAC Breda»[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի նոյեմբերին՝ հաջող մրցաշրջանից հետ Կագրոն կնքել է պայամանգիր «Breda» ՖԱ-ի հետ[10]։ Նոյեմբերի 19-ին խմբի կազմում նորամուտը նշել է Նիդերլանդների ֆուտբոլի առաջին դիվիզիոնում «Jong Utrecht» ՖԱ-ի դեմ ոչ-ոքի՝ 1։ 1 հաշվով ավարտված խաղում՝ խաղակեսին փոխարինելով Յարքինո Անտոնիային[11]։

2023 թվականի մարտի 19-ին ընդհանուր համաձայնությամբ Կագրոն խզել է պայմանագիրը «Breda ՖԱ»-ի հետ[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Telstar druk op laatste transferdag: Baly en Cagro komen, McGuane definitief weg». nhnieuws.nl (հոլանդերեն). 2020 թ․ փետրվարի 1.
  2. «Telstar druk op laatste transferdag: Baly en Cagro komen, McGuane definitief weg». nhnieuws.nl (հոլանդերեն). 2020 թ․ փետրվարի 1.
  3. «Noah vs. Urartu – 3 March 2019 – Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
  4. 4,0 4,1 «Belgium – W. Cagro – Profile with news, career statistics and history – Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
  5. Bliek, Dennis. «Telstar trekt Cagro en Baly aan». SC Telstar (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
  6. «Ajax II vs. Telstar – 28 February 2020». int.soccerway.com. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
  7. «Keuken Kampioen Divisie: FC Volendam haalt uit bij Jong AZ». Telegraaf (հոլանդերեն). 2020 թ․ հոկտեմբերի 19. «Pas enkele minuten voor tijd kwam Telstar langszij. Welat Cagro benutte een strafschop nadat Kees Luijckx hands had gemaakt.»
  8. «Roda JC vs. Telstar – 19 October 2020». Soccerway. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
  9. De Munter, Kevin (2022 թ․ հունվարի 7). «Brusselaar Welat Cagro – in de zomer nog clubloos – wil zich in de kijker spelen bij NAC met oog op contractverlenging: Op zoek naar stabiliteit». Het Laatste Nieuws (հոլանդերեն).
  10. Blanco, Yadran (2021 թ․ նոյեմբերի 17). «Proefspeler Welat Cagro medisch gekeurd door NAC, officiële bekendmaking aanstaande». BN DeStem (հոլանդերեն).
  11. «NAC Breda vs. Utrecht II – 19 November 2021 – Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
  12. «NAC Breda neemt per direct afscheid van Ligeon en Welat». NAC Breda (հոլանդերեն). 2023 թ․ մարտի 19. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]