Վեզենբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Վեզենբերգ
Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Հիմնադրված է13-րդ դար թ.
Մակերես89,63 կմ²
ԲԾՄ65 մետր
Բնակչություն3057 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ039828, 039832 և 039833
Փոստային դասիչ17255
Ավտոմոբիլային կոդMSE, AT, DM, MC, MST, MÜR, NZ, RM, WRN
Պաշտոնական կայքwesenberg-mecklenburg.de(գերմ.)
Վեզենբերգ (Գերմանիա)##
Վեզենբերգ (Գերմանիա)

Վեզենբերգ (գերմ.՝ Wesenberg. Գերմաներեն արտասանություն՝ [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈveːzn̩ˌbɛʁk]]] ( )), գյուղաքաղաք Գերմանիայի հյուսիս-արևելքում՝ Մեկլենբուրգ-Արևմտյան Պոմերանիա երկրամասի Մեկլենբուրգյան Զեենպլատե {Landkreis Mecklenburgische Seenplatte} շրջանի հարավային հատվածում, Վոբլից լճի հարավարևմտյան ափին։ Պատմականորեն մտնում է Mecklenburg-Strelitz մշակութային շրջանի կազմի մեջ։ Զբաղեցնում է 89,43 քառակուսի կիլոմետր տարածք։ 2013 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 3 008[2]։

Վեզենբերգը ունի առողջարանային քաղաքի կարգավիճակ[3], իր շրջակայքով հանդերձ հանդիսանում է սիրված հանգստավայր[4]. Մեկլենբուրգի լճային շրջանի Նոյշտրելիցեր Քլայնզենլանդ հանգստյան գոտու գլխավոր քաղաքներից մեկն է։ Զբոսաշրջությունը նրա տնտեսության կարևորագույն ճյուղն է։

Քաղաքի անմիջական հարևանությամբ է գտնվում Վեզենբերգի միջնադարյան ամրոցը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.)DESTATIS, 2023.
  2. «Численность населения земли Мекленбург-Передняя Померания». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  3. Bäderverband Mecklenburg-Vorpommern, abgerufen am 20. März 2014.
  4. Regionales Raumentwicklungsprogramm Mecklenburgische Seenplatte (2011), Regionaler Planungsverband, abgerufen am 12. Juli 2015.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեզենբերգ» հոդվածին։