Վեբ սերվեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերվերի ճարտարապետություն

Վեբ սերվեր՝ սերվեր, ընդունում է HTTP-հարցումներ հաճախորդներից, սովորաբար վեբ դիտարկչի կողմից, և վերադարձնելով HTTP-պատասխաններ, ինչպես ընդունված է HTML-էջեր, պատկերներ, ֆայլեր, լրատվամիջոցների հոսք կամ այլ տվյալներ։ Վեբ սերվեր են անվանում ինչպես ծրագրային ապահովումը, որն իրականացնում է վեբ սերվերի ֆունկցիաները, այնպես էլ անմիջականորեն այն համակարգիչը, որի մեջ աշխատում է տվյալ ծրագրային ապահովումը։ Հաճախորդը, որը սովորաբար համարվում է վեբ բրաուզերը, URL հասցեներով նշված ռեսուրսների համար դիմումներ է ուղարկում վեբ սերվերին։ Ռեսուրսներն են համարվում HTML էջերը, պատկերները, ֆայլերը, լրատվամիջոցների հոսքերը կամ հաճախորդին անհրաժեշտ այլ տվյալներ։ Այս փոխանակումն իրականացնում է HTTP ցանցային պրոտոկոլը։

Լրացուցիչ ֆունկցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեբ սերվերը կարող է իրականացնել տարբեր լրացուցիչ ֆունկցիաներ, օրինակ՝

Հաճախ համակարգիչներում վեբ սերվերի փոխարեն տեղակայում են նաև փոստային սերվեր։

Ծրագրային ապահովում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի օգոստոսից համեմատաբար ընդհանուր վեբ սերվեր է հանդիսացել Apache ազատ ծրագրային ապահովումը, որն ավելի հաճախ կիրառվել է UNIX-ի նման օպերացիոն համակարգերում և զբաղեցրել է շուկայի ավելի քան 65 %-ը[1]։

Որոշ այլ հայտնի վեբ սերվերներ։

  • Microsoft ընկերության IIS , Windows ընտանիքի հետ
  • nginx — ազատ վեբ սերվեր, 2002 թվականից գործարկված Իգոր Սիսոև կողմից, շատ մեծ կիրառություն է ստացել հզոր կայքերի ստեղծման գործում[2][3],:
  • lighttpd — ազատ վեբ սերվեր,
  • Google Web Server — վեբ սերվեր, հիմնված Apache-ի վրա, համագործակցում է Google ընկերության հետ,
  • Resin — ազատ վեբ սերվեր,
  • Cherokee — ազատ վեբ սերվեր, որը ղեկավարվում է միայն web-ինտետֆեյսով,
  • Rootage — վեբ սերվեր, գրված java-ի միջավայրում։
  • THTTPD — պարզ, փոքր, արագագործ և անվտանգ վեբ սերվեր,
  • Open Server —գրաֆիկական ինտերֆեյսով ավվճար ծրագիր։

Հաճախորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր ծրագրեր և սարքեր կարող են հանդես գալ որպես հաճախորդներ՝ վեբ սերվերներ մուտք գործելու համար.

  • վեբ բրաուզեր, որն աշխատում է անհատական համակարգիչներում կամ ունիվեսալ գրպանի համակարգչում աշխատող վեբ դիտարկիչ,
  • վեբ զննարկիչը, որն աշխատում է սեղանադիր համակարգչի կամ շարժական սարքերի վրա (օրինակ, գրպանի համակարգչի համար), ունի մի շարք ծրագրեր, որոնք պարբերաբար դիմում են վեբ սերվերներին իրենց թարմացումների կամ այլ տեղեկատվության համար (օրինակ, հակավիրուսային ծրագիրը կարող է պարբերաբար պահանջել իր տվյալների բազայի թարմացում),
  • բջջային հեռախոս, որն ստանում է մուտքի թույլտվություն դեպի վեբ սերվերի ռեսուրսներ՝ WAP պրոտոկոլի օգնությամբ,
  • այլ թվային տեխնոլոգիաներ կամ կենցաղային տեխնիկա։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «August 2011 Web Server Survey» (անգլերեն). Netcraft. 5 августа 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 6-ին.
  2. «Интернет 2009 в цифрах и фактах» (ռուսերեն). Habrahabr. 24 января 2010. Վերցված է 2010 թ․ հունիսի 17-ին.
  3. «February 2011 Web Server Survey» (անգլերեն). Netcraft. 15 февраля 2010. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]