Վարվառա Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Վարվառա Ավետիսյան
Ծնվել էապրիլի 24, 1913(1913-04-24)
ԾննդավայրԿրասնոդար, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 6, 1994(1994-03-06) (80 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1939)
Մասնագիտությունվիրուսաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1974)
ՎիքիդարանՎարվառա Ավետիսյան

Վարվառա Ալեքսանդրի Ավետիսյան (ապրիլի 24, 1913(1913-04-24), Կրասնոդար, Ռուսական կայսրություն - մարտի 6, 1994(1994-03-06), Երևան, Հայաստան), հայ վիրուսաբան: Բժշկական գիտությունների դոկտոր (1974):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարվառա Ավետիսյանը ծնվել է 1913 թվականի ապրիլի 24-ին, Կրասնոդար քաղաքում: 1939 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1942-1947 թվականներին աշխատել է Երևանի Համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության ինստիտուտում, 1947-1953 թվականներին՝ ԲՑԺ-վակցինայի, 1953-1979 թվականներին՝ իր նախաձեռնությամբ կազմակերպված վիրուսային վարակների լաբորատորիաների վարիչ: 1974-1979 թվականներին, միաժամանակ՝ նույն ինստիտուտի փոխտնօրեն[1]:

Աշխատանքները վերաբերում են վարակիչ լյարդաբորբի, կատաղության, գրիպի և գրիպանման հիվանդությունների, ծաղկապատվաստման, իմունիտետի հարցերին[1]:

Մահացել է 1994 թվականի մարտի 6-ին, Երևանում:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինֆեկցիոն հեպատիտ: Բոտկինի հիվանդություն: Երևան: Հայպետհրատ, 1961[2]:
  • Կատաղությունը կարելի է կանխել (համահեղինակ): Երևան: Հայաստան, 1972[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 145:
  2. Ավետիսյան Վարվառա Ալեքսանդրի (1961)։ Ինֆեկցիոն հեպատիտ: Բոտկինի հիվանդություն։ Առողջապահության մինիստրություն ՀՍՍՌ։ Երևան: Հայպետհրատ 
  3. Հովհաննիսյան Ռ Խ, Ավետիսյան Վարվառա Ալեքսանդրի (1972)։ Կատաղությունը կարելի է կանխել։ ՀՍՍՀ առողջապահության մինիստրություն։ Երևան: Հայաստան