Վարվառա Աստաֆևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վարվառա Աստաֆևա
Ծնվել էդեկտեմբերի 26 1863 (հունվարի 7 1864)
ԾննդավայրՉեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էփետրվարի 1, 1952(1952-02-01) (88 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի
Ժանրջրաներկ և գրաֆիկա

Վարվառա Լեոնիդովնա Աստաֆևա (ռուս.՝ Варвара Леонидовна Астафьева, դեկտեմբերի 26 1863 (հունվարի 7 1864), Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 1, 1952(1952-02-01)), ռուս նկարչուհի (գեղանկարիչ, գրաֆիկական նկարիչ), ջրանկարիչ։

Երգչուհի Վերա Աստաֆևայի քույրը, Վլադիմիր Բեկլեմիշևի զարմուհին։ Եղել է Իվան Շիշկինի ուսանողը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարվառա Աստաֆևան ծնվել է 1863 թվականին Չերնիգովի նահանգում։ 1884-1887 թվականներին և 1888-1900 թվականներին եղել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի ազատ ունկնդիր։ 1900 թվականին «Ծաղկող անկյուն», «Անձրևային օրեր» կտավները ստեղծելուց հետո ստացել է նկարչի կոչում։ 1891 թվականից ցուցադրվել է Ռուս ջրանկարիչների միությունում, Մոսկվայի գեղարվեստի սիրահարների միությունում, Կանանց գեղանկարչական շրջանակում[1][2]։

Ըստ «Պետրոգրադը 1916 թվականին» տեղեկատուի՝ ապրել է Վասիլևսկու կղզու 3-րդ գծի 2-րդ տանը։

1945 և 1946 թվականներին ցուցադրվել է Կիևում, նրա անունը Տատյանա Յաբլոնսկայայի հետ տեղ է գտել պատկերագրքում[3]։

Վարվառա Աստաֆևայի աշխատանքներից գտնվում են Գեղարվեստի ակադեմիայի ֆոնդում (Ռուսական պետական պատմական արխիվ)։ Նկարչուհու մասին տվյալներ կան ուկրաինական արխիվներում[4]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բոցենի»[5]
  • «Ծաղկող անկյուն» («Цвѣтущій уголокъ»)
  • «Անձրևային օրեր»
  • «Ամպրոպից հետո։ Կակաչներ»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мистецтво України: Енциклопедія. - К.: Українська енциклопедія, 1995. - Т. l. - С. 115.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Художники народов СССР: биобиблиографический словарь, Том 1 Татьяна Николаевна Горина. - М.: Искусство, 1970. - С. 222
  2. Словарь русских художников: С древнѣйших времен до наших дней (XI-XIX вв.) На основании лѣтописей, актов, архивных документов, автобиографических замѣток и печатных материалов, Том 1, Часть 1 - Том 3, Часть 1 / Николай Петрович Собко. Тип. М. М. Стасюлевича, 1893. - С. 64
  3. О хуторе Поросючка и художнице Астафьевой
  4. «Астаф‘єва Варвара Леонідівна (1863-1952), художниця оп. 1, 2; од. зб. 39; 1828-1965 рр. / Державний комітет архівів України»։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-29-ին։ Վերցված է 2018-05-06 
  5. Антиквар на Мясницкой