Վարյագի և Կորեեցի ճակատամարտի համար մեդալ
նդամե
«Վարյագի» և «Կորեեցի» ճակատամարտի համար մեդալ ռուս.՝ Медаль «За бой „Варяга“ и „Корейца“» | ||
---|---|---|
| ||
Երկիր | Ռուսական կայսրություն | |
Տեսակ | Մեդալ | |
Ում է տրվել | տրվում էր 1904 թվականի հունվարի 27-ին Ինչոնի դեմ պայքարած զինվորներին։ | |
Վիճակագրություն | ||
Հիմնադրման ամսաթիվ | հունվարի 27 1904 | |
Հիմնադիր | Նիկոլայ II | |
Պարգևատրման քանակը | 697 մեդալ | |
Տրամագիծ | 30 մմ մմ | |
Նյութ | արծաթ | |
«Վարյագի» և «Կորեեցի» ճակատամարտի համար մեդալը Վիքիպահեստում |
«Վարյագի» և «Կորեեցի» ճակատամարտի համար մեդալ (ռուս.՝ Медаль «За бой „Варяга“ и „Корейца“») Ռուսական կայսրության պետական պարգև։ Մեդալին արժանացել են 1904 թվականի հունվարի 27-ին Ինչոնի դեմ պայքարած զինվորները։
Հիմնական տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարյագի և Կորեեցի ճակատամարտի համար մեդալ ռուսական կայսրության մեդալն է՝ Չեմուլպոյի ճակատամարտին մասնակցած առաջին խաղաղօվկիանոսյան նավատորմի ռուսական «Վարյագ» և «Կորեացի» հրետանավակի զրահատախտակամածային հածանավի առաջին նավակարգի նավաստիներին պարգևատրելու համար։ Այդ շքանշանի նախագիծը հաստատվել է 1904 թվականի ապրիլի 10-ին։ Որոշումն ընդունել է Նիկոլայ 2-րդը 1904 թվականի հունիսի 5-ին[1][2][3][4]։ Ի տարբերություն մնացած շքանշանների, որոնք հաստատվել են ռուս-ճապոնական պատերազմի հետ կապված, այս շքանշանը ընդունվել է անմիջականորեն պատերազմի ժամանակ։ Մնացած բոլոր մեդալները հաստատվել էին պատերազմից հետո[3]։
Շնորհելու կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարյագի և Կորեեցի ճակատամարտի համար մեդալ մեդալը տրվում է նրանց, ովքեր ներառվախ են եղել «Վարյագ» և «Կորեացի» անձնակազմերի մեջ և մասնակցել են Չեմուլպոյի ճակատամարտին։ Հանձնվել է 697 մեդալ՝ անձնակազմի նավաստիների և ենթասպաների քանակով։ Հայտնի է, որ Վարյագի վրա եղել են 21 սպա, 4 կոնդուկտոր, 3 կամավոր և 529 նավաստի ու ենթասպա (ընդամենը մահացել է 30 մարդ), իսկ Կորեեցի վրա եղել են 6 սպա, 160 նավաստի, ենթասպաներ ու 1 խոհարար։ Բացի այս մեդալից, մնացած բոլոր ստացան IV աստիճանի Փառքի շքանշան[5]։ Երկու նավաստիները ստացան 3-րդ աստիճանի մեդլա, քանի որ արդեն ունեին 4-րդ կարգի մեդալ[2]։ Սպաները եւ ռազմական պաշտոնյաները, այդ թվում փոխ-ծովակալ Վսևոլոդ Ֆյոդորովիչ Ռուդնևը, ստացել են Սուրբ Գևորգի 4-րդ աստիճանի շքանշան, և այդ շքանշանով էլ ոչ մի պաշտոնյա չպարգևատրվեց[2]։ Ըստ որոշ աղբյուրների[3], «1904 թվականի հունվարի 27-ի Վարյագի և Կորեեցի ճակատամարտի համար մեդալ» սպաների վրա հույս չեն դրել, սակայն աղբյուրների մեծամասնությունը նշված տեսակետը հերքում են[1][5][6][7]։
Չեմպուլյոյի ճակատամարտի 50-րդ տարելիցի պատվին ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը 1954 թվականի փետրվարի 8-ին և օգոստոսի 24-ին, 1955 թվականի մարտի 10-ին ու օգոստոսի 9-ին «Արիության» մեդալով է պարգևատրել ճակատամարտից հետո կենդանի մնացած մասնակիցներին[2]։
Մեդալի նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Այն մետաղը, որից մեդալն են ստանում, դա արծաթն է։ Տրամագիծը՝ 30 մմ։ շիտակ կողմում նկարված է ծաղկեպսակ, ուռենի 2 ճյուղից։ Նրա ներսում տեղավորված էր ժապավենով Սուրբ Գևորգի շքանշանի պատկերը։ Շրջանակի վրա՝ սկսած շրջանի ստորին հատվածից, տեղակայված է գրություն.
Վարյագի և Կորեեցի ճակատամարտի համար, 1904 թ. Հուն. 27. ք. Ինչոն - «ЗА БОЙ ВАРЯГА И КОРЕЙЦА 27 ЯНВ.1904 Г.-ЧЕМУЛЬПО.—»
|
։
Մեդալի հակառակ կողմում պատկերված են «Վարյագի» և «Կորեեցի» նավերը, որոնք մարտնչում են ճապոնական նավերի դեմ, որոնց խողովակները տեսանելի են աջ հորիզոնում։ Վերին մասում, ամպերի մեջտեղում կա քառաթև խաչ, որը համարվում է քրիստոնեության, սգո և հիշողության խորհրդանիշն է։
Մեդալները հատել են Սանկտ Պետերբուրգի տարածքը, հասնելով մինչև դրամական տան մոտ՝ ընդամենը 697 օրինակով։ Մեդալները արժեին 969 ռուբլի, բացի դրանից, 284 ռուբլի ծախսվում է ժապավենի վրա[2]։ Մեդալների նկարների և նամականիշի հեղինակն է մեդալակիր Անտոն Ֆյոդորովիչ Վասյուտինսկին[1][4][5][8]։
Իրականացնելու կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեդալը կանթ ուներ շերտաձողիկին կամ ժապավենին ամրացնելու համար։ Մեդալը պետք է կրել կրծքին[1][1][4][6][8]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Ժապավեն
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Е. Лозовский Под покровом легенд и мифов // Петербургский коллекционер : газета. —СПб., 2006. — В. 38. — № 2. — С. 20—21.
- Е. Лозовский Заметки о медали за бой при Чемульпо // Петербургский коллекционер : газета. —СПб., 2010. — В. 62. — № 6. — С. 43—45.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Петерс Д. И. Наградные медали Российской империи XIX—XX веков. Каталог. — М.: Археографический центр, 1996. — С. 260—261. — ISBN 5-86169-043-X., № 202
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Лозовский Е. В. ««После подвига» (медаль За бой Варяга и Корейца)». Сайт «Награды императорской России 1702—1917 гг.». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 Потрашков С. В. Награды СССР, России и Украины. — Харьков: Книжный Клуб «Клуб Семейного Досуга», 2011. — С. 109—110. — ISBN 978-5-9910-1393-2.
- ↑ 4,0 4,1 4,2 «Медаль «За бой «Варяга» и «Корейца»». Сайт «Награды императорской России 1702—1917 гг.». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Петерс Д. И. «Атрибуция некоторых редких наградных медалей России XIX—XX вв». Сайт «Награды императорской России 1702—1917 թվականներ». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ 6,0 6,1 А. Викторов Начинающему коллекционеру. Русские ордена и медали XIX—XX веков // Петербургский коллекционер : газета. —СПб., 2007. — В. 41. — № 1. — С. 26.
- ↑ Лозовский Е. В. «Под покровом легенд и мифов (некоторые вопросы награждений за русско-японскую войну 1904—1905 гг.)». Сайт «Награды императорской России 1702—1917 гг.». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ 8,0 8,1 Смирнов В. П. Описанiе русскихъ медалей. №1288. —СПб., 1908. — С. 658, 716.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Медаль «За бой „Варяга" и „Корейца"»». www.rusempire.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 7-ին.
- Лозовский Е. В. «Заметки о медали за бой «Варяга» и «Корейца» при Чемульпо». Сайт «Награды императорской России 1702—1917 гг.». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին.