Վարդ (խորհրդանիշ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վարդ, հայտնի խորհրդանիշ՝ ոճավորված ծաղկի տեսքով։

Տարածում է գտել սուֆիական պոեզիայում, որտեղ վարդը, որպես Աստվածություն և սիրո առարկա, հակադրվել է սոխակին՝ որպես հոգու[1]։ Իսլամում վարդը (արաբ․՝ ورد‎‎, вард) խորհրդանշել է սրբությունն ու բարեսրտությունը։ Կա լեգենդ այն մասին, որ Ալի իբն Աբի Տալիբը մահից առաջ ցանկացել է շնչել վարդի բույրը[2]։ Չի բացառվում այս իմաստաբանության ազդեցությունը Դանթեի «Աստվածային կատակերգության» վրա (Դրախտ)։ Այդ ժամանակներին (13-րդ դար) է վերաբերում Արևմտյան Եվրոպայում վարդի հայտնվելը[3], որը հավանաբար կապված է խաչակրաց արշավանքների հետ[4]։

Արևմտյան քրիստոնեկան ավանդույթներում վարդը Մարիամ Աստվածածնի խորհրդանիշն է[5], չնայած Աստվածաշնչում վարդը գրեթե չի հիշատակվում[6]։ Արևելյան քրիստոնեկան ավանդույթում Աստվածածնի խորհրդանիշը մնում է շուշանը[7]։ Միջնադարում Անգլիայում վարդը եղել է հակամարտող ազնվական ընտանիքների (Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմ, 15-րդ դար) խորհրդանիշը, որտեղ Յորքերի Սպիտակ վարդը ընդդիմացել է Լանկաստերների Կարմիր վարդին։ Այս երկու ընտանիքների հաշտությունից հետո ծնվել է Թյուդորների վարդի կերպարը։

Ռեֆորմացիայի դարաշրջանում վարդը դարձել է լյութերականության խորհրդանիշը (Լյութերի վարդ)։ Խորհրդային շրջանի վերջում հայտնվել է բնորոշ վերնագրով «Սև վարդը թախիծի խորհրդանիշն է, կարմիր վարդը՝ սիրո» ֆիլմը։

1880-ական թվականներին կարմիր վարդը դարձել է սոցիալիզմի խորհրդանիշը[8]։ Դա կապված էր նրա գույնի հետ․ կարմիրը ասոցացվել է սոցիալիզմի հետ առնվազն 1848 թվականից[9]։ Ֆրանսիական հեղափոխությունից հետո սոցիալիստները փորձել են հեղափոխական կարմիր դրոշը դարձնել պետական դրոշ[10]։ Սակայն արդյունքում հաղթանակը բաժին է ընկել հանրապետականներին և Ֆրանսիայի եռագույնը մնացել է երկրի պաշտոնական դրոշը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Роза
  2. «Роза». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
  3. Роза — королева цветов
  4. История розы
  5. «Роза — цветок Богородицы». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  6. РОЗА — Симфония для Библии
  7. «неувядаемый цвет история иконы». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  8. «Most's Meeting». Indianapolis Indiana State Sentinel. 1887 թ․ սեպտեմբերի 21. էջ 1 Column 1.
  9. Leighton, John Paris Under the Commune. — Bradbury, Evans, 1871. — С. iv.
  10. Agoult, Marie d' Histoire de la révolution de 1848. — Charpentier, 1862. — С. 363.