Վարդգես Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդգես Ավետիսյան
Ծնվել էհոկտեմբերի 18, 1918(1918-10-18)
Ալեքսանդրապոլ, Հայաստանի Առաջին Հանրապետություն
Մահացել էհոկտեմբերի 12, 2007(2007-10-12) (88 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտություներկրաբան
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ և Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1941)
Կոչումպրոֆեսոր
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան

Վարդգես Աբգարի Ավետիսյան (հոկտեմբերի 18, 1918(1918-10-18), Ալեքսանդրապոլ, Հայաստանի Առաջին Հանրապետություն - հոկտեմբերի 12, 2007(2007-10-12), Երևան, Հայաստան), հայ երկրաբան, Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան(1954), պրոֆեսոր (2000)։ ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1918 թվականի հոկտեմբերի 18-ին Ալեքսանդրպոլում։ 1936 թվականին ավարտել է տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1941 թվականին ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետը։ 1946-1954 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում, 1954 թվականից՝ ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետի ընդհանուր և կիրառական երկրաբանության ամբիոնում որպես դոցենտ, 1968-1976 թվականներին եղել է նույն ամբիոնի վարիչ, 2000 թվականից՝ պրոֆեսոր։ 1960 թվականից ՀԽՍՀ ԳԱ երկրաբանական ինստիտուտի, երկրաբանական վարչության և ԵՊՀ համալիր արշավախմբի կազմում կատարել է Վեդի գետի ավազանի մանրակրկիտ երկրաբանահետազոտական և քարտեզագրական աշխատանքներ։ 1972-1988 թվականներին զբաղվել է ՀԽՍՀ կենտրոնական հրաբխային բարձրավանդակի և միջլեռնային գոգավորությпւնների ու հնահովիտների ստորերկրյա ջրերի որոնման, հետախուզման և շահագործական պաշարների գնահատման գիտամեթոդական հարցերով, կազմել է ջրային պաշարների տեղաբաշխման քարտեզներ։ Նրա հետազոտությունները ներկայացված են շուրջ երկու տասնյակ գիտաարտադրական հաշվետվությունների, երեք մենագրությունների, վեց քարտեզների և տպադրված ութսուն գիտական հոդվածների տեսքով։ Զեկուցումներով հանդես է եկել հանրապետական, համամիութենական և միջազգային գիտաժողովներում[1]։

Պարգևներ, կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր երկրաբանի կոչման։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշանով, բազմաթիվ մեդալներով, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կենսագրական հանրագիտարան, ԵՊՀ հրատ., 2009, էջ 118։