Վարդան Փիրանյան
Արտաքին տեսք
Ծնվել է | 1885 |
---|---|
Ծննդավայր | Կյուրին, Սիվասի մարզ, Թուրքիա |
Մահացել է | 1918 |
Մահվան վայր | Մանդատային Պաղեստին, Բրիտանական կայսրություն |
Կրթություն | Բեյրութի ամերիկյան համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Վարդան Փիրանյան (1885, Կյուրին, Սիվասի մարզ, Թուրքիա - 1918, Մանդատային Պաղեստին, Բրիտանական կայսրություն), հայ բժիշկ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1885 թվականին Սեբաստիայի նահանգի Կյուրին գյուղաքաղաքում, հայ ավետարանական ընտանիքում։ Ավարտել է Այնթապ քոլեջը և ստացել «պսակավոր արվեստից» վկայական։ 1917 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական բաժինը։
Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) ընթացքում զորակոչվել է օսմանյան բանակ և ծառայել որպես զինվորական բժիշկ։ 1918 թվականին սպանվել է Պաղեստինում ծառայելու ընթացքում։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քէստենեան Հրաչ, Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն Շրջանաւարտ Եւ Մեծ Եղեռնին Նահատակուած Հայ Բժիշկներ, «Ազդակ», 01-11-2012։
Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։