Վարդան Վարդազարյան
Jump to navigation
Jump to search
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդազարյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Վարդան Վարդազարյան | |
---|---|
Ծնվել է | 1951 |
Ծննդավայր | Նոր կյանք, Արարատի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ և լրագրող |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Վարդան Վարդազարյան Վիքիդարանում |
Վարդան Ազիզի Վարդազարյան (1951, Նոր կյանք, Արարատի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, լրագրող:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1951 թվականին Արարատի մարզի Նոր կյանք գյուղում: 1975 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է դպրոցներում և զբաղվել լրագրությամբ: 1985-1992 թվականներին աշխատել է Բաղրամյանի շրջանային «Երասխ» թերթում որպես ռադիոխմբագիր, նամակների բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար և խմբագրի տեղակալ: Այնուհետև աշխատել է շրջժողկրթբաժնում որպես հայոց լեզվի և գրականության տեսուչ: Աշխատակցել է Արմավիր մարզային «Արմավիր» թերթին: 2001-2003 թվականներին հայոց լեզու և գրականություն է դասավանդել Երևանի 159-րդ կրթահամալիրում: Աշխատում է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարանում[1]:
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիրավոր ժամանակ (բանաստեղծություններ), Ե., Դարակ, 2016, 164 էջ: Խմբագիր և առաջաբանի հեղինակ՝ Աշոտ Գաբրիելյան:
- Ժամանակի քաղց (բանաստեղծություններ), Ե., Դարակ, 2019, 212 էջ: Խմբագիր՝ Աշոտ Գաբրիելյան:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Վարդան Վարդազարյան, Վիրավոր ժամանակ, Ե., Դարակ, 2016: